Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշ

Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշ

Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշը գինեկոլոգիական հիվանդություն է, որի դեպքում հեշտոցի մկաններն ու լորձաթաղանթը կորցնում են իրենց առաձգականությունը: Հիվանդությունը վտանգ չի ներկայացնում կյանքի համար, բայց փոխում է դրա որակը. կանայք գանգատվում են սեռական հարաբերության ընթացքում զգայունության նվազումից և օրգազմի հասնելու դժվարություններից: Այս համախտանիշի հիմնական պատճառը կոնքի մկանային ապարատի դիսֆունկցիան է. մետաբոլիկ դիստրոֆիա, նյարդային կարգավորման խանգարում, ինչպես նաև շարակցական հյուսվածքների և մկանների մանրաթելերի վնասվածքներ՝ մասնավորապես կոնքի հատվածում և հեշտոցում: Կոնքի մկանային համակարգի գործունեության խանգարումը կարող է առաջանալ՝ պայմանավորված հետևյալ գործոններով.

• Ծննդաբերություն

• Հորմոնալ անբավարարություն Սեռական հորմոնների քրոնիկ անբավարարության դեպքում (մասնավորապես՝ էստրոգեն հորմոնի), առաջանում է հեշտոցի հարթ մկանների ատոնիա:

• Բարձր ներորովայնային ճնշում Ներորովայնային ճնշման հետևանքով առաջանում է մշտական ծանրաբեռնվածություն, ինչն էլ հանգեցնում է կոնքի հատակի մկանների դիստրոֆիայի։

• Կոլագենոզներ Բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններ, որոնք առաջացնում են շարակցական հյուսվածքների ֆունկցիոնալ-մորֆոլոգիական փոփոխություններ:

• Վնասվածքներ Ախտանիշներ

• Ձայներ հեշտոցից Երբ հեշտոցամուտքը թուլանում է, սեռական հարաբերության կամ նույնիսկ ցանկացած ֆիզիկական գործունեության ընթացքում օդը ներս է թափանցում, իսկ այնուհետև դուրս է գալիս՝ տհաճ ձայներ արձակելով:

• Օրգազմի բացակայություն Հեշտոցի ծավալի մեծացման պատճառով դրա նյարդային վերջավորությունների սովորական խթանումը դառնում է անբավարար, ինչի արդյունքում կանայք չեն կարողանում հասնել հեշտոցային օրգազմի:

• Անհանգստություն սեռական հարաբերության ընթացքում Շատ կանայք սեռական հարաբերության ժամանակ ունենում են տհաճ զգացողություններ կամ ցավ:

• Արտազատման գործառույթների խանգարում Հիվանդները գանգատվում են անմիզապահությունից, դժվարացած միզարձակումից, երբեմն էլ փորկապությունից: Բուժում Հեշտոցի ռելաքսացիայի համախտանիշով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում իրականացնելու ինտիմ պլաստիկա, ինչը թույլ է տալիս հասնել արագ և կայուն արդյունքի: Խնդրի լուծման համար կիրառվում են հետևյալ մեթոդները.

• Աբլյացիոն լիֆտինգ Հեշտոցի պատերը վերամշակվում են լազերային ճառագայթով, որի ազդեցությամբ կրճատվում են թուլացած հյուսվածքները:

• Թելերով ձգում Հեշտոցի հյուսվածքների մեջ տեղադրվում են հատուկ թելերը, որոնք մեխանիկորեն ձգում և նեղացնում են հեշտոցամուտքը։ Որոշ ժամանակ անց (1-1,5 տարի) այս թելերը ներծծվում են, իսկ փոխարենը ձևավորվում են սեփական մանրաթելերը:

• Ուրվագծային պլաստիկա ֆիլլերներով Շտկման կարիք ունեցող հատվածներում իրականացվում է ֆիլլերների ներարկում, ինչը վերականգնում է ինտիմ հատվածի անատոմիական ուրվագծերը։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 10060
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ