Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Չիլի պղպեղը միակ բույսն է, որ միաժամանակ պարունակում է կարոտենոիդներ, ֆլավոնոիդներ և կապսաիցիններ: Առաջին երկու նյութերը պատասխանատու են պտուղների գույնի համար, իսկ մարդու օրգանիզմում հանդես են գալիս որպես հակաօքսիդանտներ՝ պաշտպանելով օրգանիզմը օքսիդային սթրեսից և բորբոքային գործընթացներից:

Կապսաիցինն ապահովում է պղպեղի կծու համը և համարվում է նրա ամենաօգտակար բաղադրիչը: Թափանցելով աղեստամոքսային տրակտի մեջ՝ այս օրգանական միացությունն ազդում է վանիլոիդների ընկալիչների վրա` նյարդային բջիջների թաղանթային սպիտակուցների, որոնք արձագանքում են մարմնի բարձր ջերմաստիճանին, քիմիական խթաններին և օրգանիզմի բորբոքային գործընթացներին:

Եվ, քանի որ այդ ընկալիչներն արտադրվում են ոչ միայն նեյրոնների կողմից, այլ նաև արյան անոթների էնդոթելիումի բջիջների, արյան, ճարպային հյուսվածքների, հարթ մկանների և այլ հյուսվածքների միջոցով, ապա կապսաիցինը կարող է ազդել սրտանոթային և մարսողական համակարգերի վրա, կանխարգելել բորբոքային գործընթացների առաջացումն ու նվազեցնել մարմնի քաշը:

Ինչպե՞ս է չիլի պղպեղն ազդում մարմնի քաշի և նյութափոխանակության վրա

Կապսաիցինը մեծացնում է հագեցվածության զգացողությունը և ճնշում քաղցի զգացողությունը, նվազեցնում է սպառվող սննդի քանակը, մեծացնում ճարպերի և թերմոգենեզի օքսիդացումը՝ էներգիայի ծախսը ջերմության արտադրության վրա:

Ինչպե՞ս է չիլի պղպեղը նպաստում սրտի և անոթների առողջությանը

Կապսաիցինը մեծացնում է անոթների ընդլայնման համար պատասխանատու ֆերմենտների գործունեությունը, ինչպես նաև խթանում է հակաբորբոքային սպիտակուցների աշխատանքը, որոնք պաշտպանում են սիրտը հիպերտրոֆայից և ֆիբրոզից:

Ինչպե՞ս է չիլի պղպեղն ազդում մարսողության վրա

Համարվում է, որ կծու սնունդը վնասակար է ստամոքսի համար, հատկապես հիվանդությունների առկայության դեպքում: Իրականում կապսաիցինը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Այս միացությունը ճնշում է ստամոքսաթթվի արտազատումը, խթանում է ստամոքսի լորձաթաղանթի արյան շրջանառությունը և լորձի արտադրությունը: Այս ամենը պաշտպանում է ստամոքսը խոցերի ձևավորումից և նպաստում դրանց ապաքինմանը:

Չիլի պղպեղը կարող է երկարացնել կյանքի տևողությունը

2021 թվականին հրապարակվել են 4 տարբեր հետազոտություններ, որոնց մասնակցել է շուրջ 570 000 18-79 տարեկան մարդ տարբեր երկրներից՝ Իտալիա, Իրան, ԱՄՆ և Չինաստան։ Գիտական աշխատանքները ստուգելով՝ գիտնականները եզրակացրել են, որ չիլի պղպեղի օգտագործումը նվազեցնում է մահվան ռիսկը այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ սրտանոթային և աղեստամոքսային հիվանդությունները, քաղցկեղը և այլն...

Որքա՞ն չիլի պղպեղ է անհրաժեշտ ուտել՝ օրգանիզմի առողջության համար

Քանի որ այս նյութի քանակը չիլի պղպեղի մեջ կազմում է նրա քաշի 1%-ը, ապա կարելի է ենթադրել, որ օրական 1-2 գ կծու համեմունքը կապահովի 10-20 մգ ալկալոիդ: Սա բավարար կլինի, որպեսզի պղպեղը բարելավի ձեր առողջությունը, և միևնույն ժամանակ չվնասի ստամոքսին:

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 
 

 
 
 

views 8048
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում