Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս

Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս։

Առանձին թղթապանակում հարկավոր է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց կրկնօրինակները

. • անձնագիր / նույնականացման քարտ

• փոխանակման քարտ` կատարված բոլոր հետազոտությունների տվյալների հետ:

Իրերը խորհուրդ է տրվում պահել պոլիէթիլենային պայուսակների կամ փաթեթների մեջ, քանի որ սանիտարական և համաճարակաբանական նորմերից ելնելով՝ ծննդատանն անթույլատրելի է գործվածքից կամ կաշվից պատրաստված պայուսակներ օգտագործել:

Մի՛ մոռացեք վերցնել Ձեզ հետ այն դեղորայքը, որը պարբերաբար ընդունում եք (հիպոթենզիվ միջոցներ, ինսուլին և այլ հատուկ դեղամիջոցներ)։ Հիվանդանոցի համար հարկավոր է պատրաստել 3 փաթեթ՝ հոսպիտալացման համար, ծննդկանի համար (դուրսգրման հագուստ և կոշիկներ), երեխայի համար (դուրսգրման հագուստ): Դուրսգրման համար նախատեսված փաթեթները կարող եք թողնել տանը և զգուշացնել հարազատներին, որպեսզի այդ օրը փոխանցեն Ձեզ: Նորածնի համար դուրսգրման հագուստ պետք է ընտրել՝ ելնելով եղանակից ( ամենը պետք է նախապես լվացված և արդուկված լինի):

• Դուրսգրման ծրար: Ձմռանը ավելի լավ է վերցնել հաստ բրդյա ծրար, իսկ ամռանը՝ թեթև ծածկոց, իսկ գարնանն ու աշնանը կարող եք վերցնել բամբուկից կարված ծրար,

• մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներ,

• տակդիրներ,

• խոնավացնող մանկական քսուքներ,

• տակաշորեր,

• հագուստ,

• գլխարկ,

• սրբիչներ,

• ծածկոց:

Ապագա մայրիկին անհրաժեշտ կլինի՝

• հագուստ ծննդաբերության համար (երկար, թեթև շապիկ, գուլպաներ),

• հագուստ հիվանդասենյակի համար՝ առօրյա թեթև հագուստ, խալաթ, կերակրման համար նախատեսված գիշերազգեստ, ներքնազգեստներ, էլաստիկ գուլպաներ՝ երակների լայնացման դեպքում, գուլպաներ, հողաթափեր, հետվիրահատական վիրակապ՝ կեսարյան հատման դեպքում, անհատական հիգիենայի պարագաներ՝ սրբիչ, օճառ, անձեռոցիկ, ատամի մածուկ և խոզանակ, սանր, կրծքի ճաքերի դեմ քսուք և սպասք՝ բաժակ, ափսե, գդալ, դանակ, ինչպես նաև հեռախոսի լիցքավորիչ։

Ծննդատուն կարող եք տանել՝

• Մեկ շիշ ոչ գազավորված ջրի շիշ,

• Երկար շապիկ, գուլպաներ և հողաթափեր,

• Հիգիենիկ միջադիրներ,

• Հեռախոս։

Ծննդատանն արգելված ապրանքների ցանկը՝

• Աղի, ապխտած, կծու, տապակած, պահածոյացված մթերքներ,

• Շուտ փչացող մթերքներ,

• Գազավորված ըմպելիքներ,

• Քաղցրավենիք,

• Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ: Ապրանքներ, որոնք թույլատրվում են ծննդատանը.

• Ոչ ճարպոտ տավարի միս՝ եփած վիճակով, հավի արգանակ,

• Մրգեր (ոչ էկզոտիկ),

• Կաթնաթթվային բնական արտադրանքներ՝ մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, ցածր յուղայնությամբ պանիր (կերակրող մայրերի համար առանց հավելումների),

• Հյութեր՝ հերմետիկ փաթեթավորված,

• Հանքային ոչ գազավորված ջուր (պլաստիկ շշով),

• Թեյ,

• Թխվածքաբլիթներ։

Հարգելի՛ տիկնայք, ծննդատուն գնալիս խորհուրդ է տրվում՝

•Թանկարժեք իրերը թողնել հարազատների մոտ,

• Եղունգները ցանկալի է կտրել և հեռացնել լաքը,

• Մազերը կոկիկ հավաքել։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Հղիության ընթացքում իրականացվող սքրինինգը հետազոտությունների համալիր է, որը թույլ է տալիս ծնողին և բժշկին ստանալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չծնված երեխայի առողջության վերաբերյալ

Ինչո՞ւ է վատանում տեսողությունը հղիության ընթացքում

Ինչո՞ւ է վատանում տեսողությունը հղիության ընթացքում

 Հղիության ընթացքում կնոջ մոտ փոփոխվում է հորմոնալ ֆոնը, մեծանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ ազդում է աչքաբիբերի արյան շրջանառության վրա

Տրանեկսամաթթուն հղիության ընթացքում

Տրանեկսամաթթուն հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կարող են առաջանալ տարբեր բարդություններ

Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն

Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն

Հայտնի են մի շարք պատճառներ, որոնք հանգեցնում են ինքնաբեր վիժումների