Ինչո՞ւ է քնի խանգարման դեպքում առաջանում քաղցրի և ճարպի պահանջ

Ինչո՞ւ է քնի խանգարման դեպքում առաջանում քաղցրի և ճարպի պահանջ

Ինչպե՞ս է քնի պակասը ազդում ախորժակի վրա։ Գիտնականները վաղուց նկատել են, որ անբավարար քունը նպաստում է ավելորդ քաշի ձեռքբերմանը և ճարպակալմանը: Քնի պակասը խախտում է լեպտին և գրելին հորմոնների արտադրությունը, որոնք էլ պատասխանատու են քաղցի և հագեցվածության զգացումների համար: Անքուն գիշեր ունենալուց հետո մարդիկ ավելի շատ են ուտում, քան անհրաժեշտ է, ինչպես նաև նախընտրում են ճարպերի և ածխաջրերի մեծ քանակ պարունակող մթերքներ։

Ընթերցեք նաև՝ Քունը բարելավելու 10 միջոց

Ինչո՞ւ է անքնությունից հետո օրգանիզմը պահանջում բարձր կալորիականությամբ սնունդ։ Կղզիկը տեղեկատվություն է մշակում զգայարաններից, օրինակ՝ սննդի հոտը և համը, ինչպես նաև տվյալներ է ստանում, թե արդյոք օրգանիզմում բավարար չափով էներգիա կա՞:

Եթե անբավարար քնի պատճառով խախտվում է կեղևի և կղզիկի միջև կապը, վերջինս կարող է ազդակներ չստանալ մարմնում առկա էներգիայի պաշարների մասին: Այսպիսով, մարդը ուտելու պահանջ է զգում, նույնիսկ բավարար կալորիաներ ունենալու դեպքում: Ի՞նչ անել, որ այս մեխանիզմը չհանգեցնի քաշի ավելացման։

Հիշեք մի քանի կանոններ

• Գիշերային քունը պետք է տևի 7-8 ժամ։

• Պառկեք քնելու և արթնացեք ամեն օր նույն ժամին։

• Մի սնվեք քնելուց առաջ։

• Մի զբաղվեք գաջեթներով նախքան քնելը։

• Եթե անբավարար քուն եք ունեցել, ապա հաջորդ օրը ուշադրություն դարձրեք ուտելիքի ձեր չափաբաժնին և մի գերազանցեք այն:

• Եթե լարված եք, սթրեսային իրավիճակում եք կամ տառապում եք անքնությամբ, ապա փորձեք չօգտագործել բարձր կալորիականությամբ սնունդ։

• Մի ճաշեք արագ սննդի կետերում, մի գնեք քաղցրավենիք:

• Նախքան սնունդ ընդունելը հաշվեք կալորիաները, որպեսզի չգերազանցեք օրվա անհրաժեշտ չափաբաժինը։ Սա կօգնի ստանալու բավարար էներգիա և չգիրանալու։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

views 5785
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում