Ինչո՞ւ է անհրաժեշտ օրթոպեդիկ միջատակը և ինչպե՞ս ընտրել այն

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրթոպեդիկ միջատակը և ինչպե՞ս ընտրել այն

Ի՞նչ է օրթոպեդիկ միջատակը Օրթոպեդիկ միջատակը հատուկ ռելիեֆային ներդիր է կոշիկի համար:

Այն պարտադիր չէ բոլորի համար, սակայն որոշ դեպքերում այն կարևոր դեր ունի և նկատելիորեն թեթևացնում է մարդու կյանքը։ Օրթոպեդիկ միջատակերի հիմնական խնդիրը ոտնաթաթի ճիշտ դիրքի ապահովումն է: Այն օգնում է նվազեցնելու ճնշումը ոտնաթաթի վնասված հատվածների վրա կամ կարգավորելու ոտնաթաթի անոմալիաները:

Ո՞ւմ է անհրաժեշտ օրթոպեդիկ միջատակ Խախտման դասական օրինակ է համարվում հարթաթաթությունը, որի դեպքում խորհուրդ է տրվում հագնելու օրթոպեդիկ միջատակով կոշիկներ։

Հարթաթաթությամբ տառապող մարդիկ հաճախ ունենում են քայլվածքի խնդիրներ և ոտքերի ցավ քայլելու ժամանակ։ Բացի այդ, հարթաթաթությունը մեծացնում է արթրիտի, ոսկրախթանի և կոշտուկների զարգացման ռիսկը: Ռելիեֆային օրթոպեդիկ միջատակերը լրացնում են ոտնաթաթի բացակայող կամարը՝ ապահովելով ոտնաթաթի ճիշտ դիրքը: Սա օգնում է մարդուն խուսափելու քայլելու ընթացքում առաջացող ցավից և նվազեցնում է հենաշարժողական համակարգի այլ խանգարումների առաջացման ռիսկերը:

Օրթոպեդները թվարկում են մի շարք հիվանդություններ և ախտանիշներ, որոնց դեպքում հարկավոր է կրել կոշիկի միջատակեր։

Դրանք են՝

• մեջքի ցավ

• ծնկների ցավ

• կրունկների ցավ, մատների դեֆորմացիա, անընդհատ առաջացող կոշտուկներ

• արթրիտ

• շաքարախտ Այս հիվանդության դեպքում մարդիկ երբեմն կորցնում են ոտքերի զգայունությունը, ինչի պատճառով հաճախ չեն զգում, որ անհրաժեշտ է փոխել ոտքերի դիրքը և թեթևացնել ոտնաթաթերի ծանրաբեռնվածությունը:

Օրթոպեդիկ միջատակերն օգնում են նվազեցնելու ոտնաթաթի վրա ավելորդ ճնշումը. հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել կոշտուկների և խոցերի առաջացման:

• Ոտնաթաթի կամ կոճի վնասվածքներ Ինչպե՞ս ընտրել օրթոպեդիկ միջատակ Կա ընտրության երկու տարբերակ.

• Դիմել օրթոպեդի և պատվիրել ձեր ոտքին համապատասխան միջատակ։

• Գնել պատրաստի արտադրանք խանութից Բնականաբար, առաջին տարբերակն առավել ճիշտ է և գրագետ։

Մասնագետը նախ պետք է մանրամասն զննի ձեր ոտնաթաթերի կառուցվածքը, քայլվածքը, տեղեկանա ձեր ախտանիշների և գանգատների մասին, այնուհետև նախագծի համապատասխան միջատակեր։

Ըստ հետազոտության արդյունքների էլ կմոդելավորվեն և կպատրաստվեն օրթոպեդիկ միջատակեր, որոնք արդյունավետորեն կլուծեն ձեր խնդիրը:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ինտիմ բիոռեվիտալիզացիան մաշկի և լորձաթաղանթի վերափոխումն է՝ առանց վիրահատական միջամտության

Ինտիմ հատվածի և հեշտոցի ձգում՝ թելերի միջոցով

Ինտիմ հատվածի և հեշտոցի ձգում՝ թելերի միջոցով

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում կոնքի հատակի կառուցվածքում ծննդաբերությունից հետո

Ինչու՞ է առաջնում դառը համ

Ինչու՞ է առաջնում դառը համ

Սովորաբար պատճառները բավականին անվնաս են, բայց պատահում է, որ այս ախտանիշը որևէ վտանգավոր հիվանդության ցուցիչ է։

Միգրեն

Միգրեն

Միգրենը նյարդաբանական խանգարում է, որի հիմնական ախտանիշը՝ պարբերաբար կրկնվող ուժգին գլխացավերն են