Ինչ անել հետագայում վարիկոզով չտառապելու համար

Ինչ անել հետագայում վարիկոզով չտառապելու համար

Ի տարբերություն զարկերակների՝ անոթները կարողանում են նեղանալ: Հետևաբար, հյուսվածքներից և օրգաններից արյունը դեպի սիրտ և թոքեր մղելու համար անհրաժեշտ են մկաններ և փականներ: Առաջինը պետք է աշխատի որպես պոմպ, երկրորդը՝ մղիչ: Նրանց խնդիրն է՝ բացվել մեկ ուղղությամբ և արյունը մղել միայն առաջ՝ միևնույն ժամանակ կրճատելով ճնշումը արյան և երակների պատերի վրա: Երբ մկանները կամ փականները դադարում են աշխատել, իսկ երակները ձգվում են արյան չափազանց մեծ ճնշման պատճառով, տեղի է ունենում անոթների լայնացում: Սա հիվանդություն է, որի դեպքում ոտքերը ծածկվում են տեսանելի երակներով, և որը կարող է հանգեցնել թրոմբոզի: Մկանների և փականների հետ խնդիրներ կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներով: Մենք չենք կարող ազդել գենետիկայի, սեռի կամ տարիքի վրա, բայց կարող ենք հեշտությամբ փոխել կենսակերպը։

1. Զբաղվե՛ք սպորտով Երբ մենք չենք շարժվում, շատ ենք նստում կամ կանգնում, ոտքերի մկանները չեն կրճատվում, չեն աշխատում որպես պոմպ, իսկ արյունը կուտակվում է երակների մեջ: Հետևաբար, գրեթե ցանկացած ֆիզիկական գործունեություն օգնում է կանխարգելելու վարիկոզը։

2. Մարզվե՛ք ամեն օր Շաբաթը 2-3 անգամ մարզվելը բավարար չէ, եթե մնացած ժամանակը պետք է անընդհատ նստած կամ կանգնած անցկացնեք: Հետևաբար, մի՛ մոռացեք պարբերաբար փոխել դիրքը և մարզանք անել:

3. Ընտրե՛ք ճիշտ կոշիկներ Բարձրակրունկները զարդարում են ոտքերը, բայց ազդում են առողջության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ, ովքեր նախընտրում են ամեն օր բարձրակրունկներով քայլել, մկանները սխալ են աշխատում, և արյունը կուտակվում է երակներում:

4. Կրե՛ք սեղմող գուլպաներ և զուգագուլպաներ Սեղմող գուլպաների առանձնահատկությունը թելերի հատուկ փոխկապակցվածությունն է, որը սեղմում է և օգնում մկաններին արյունը առաջ մղելու երակների մեջ:

5. Ինքներդ ձեզ հորմոններ մի՛ նշանակեք Օրալ հակաբեղմնավորիչները նորմալացնում են հորմոնալ ֆոնը, բայց կարող են առաջացնել անոթների լայնացում՝ հատկապես անվերահսկելի օգտագործման դեպքում:

6. Մի՛ ծխեք և քիչ խմեք Ծխելը և ալկոհոլի չարաշահումը նույնպես փխրուն են դարձնում փականները, որոնք չեն կարողանում նորմալ փակվել, և արյունը խտանում է։

7. Վերահսկե՛ք քաշը Եթե մարդն ավելորդ քաշ է հավաքում, երակների վրա բեռը մեծանում է: Օրինակ, դա տեղի է ունենում ճարպակալման ժամանակ։

8. Կերե՛ք ավելի շատ բանջարեղեն և մրգեր Դրանք կօգնեն ազատվելու փորկապությունից: Երբ աղիքը լցվում է, փոքր կոնքից արյան արտահոսքը դժվարանում է: Եվ երբ մարդն ուժ է գործադրում աղիքի դատարկման համար, արյունը փորձում է վերադառնալ ոտքեր և ձգում է երակները: Արդյունքում՝ հաճախ առաջանում է վարիկոզ: Ուստի հարկավոր է ուտել շատ մանրաթելեր: Այն առկա է բանջարեղենի և մրգերի, հատկապես՝ կաղամբի, եգիպտացորենի, դեղձի, սալորի, ծիրանի մեջ: Սակայն ալյուրը, արագ սնունդը, երշիկեղենը, ընդհակառակը՝ առաջացնում են փորկապությունը:

9. Փորձե՛ք ավելի քիչ օգտագործել աղ Այն կուտակում է հեղուկը մարմնում և մեծացնում արյան ծավալը, որն էլ ճնշում է գործադրում երակների պատերի վրա։

10. Մի՛ գցեք ոտքը ոտքի վրա Անոթները սեղմելու արդյունքում կարող է առաջանալ վարիկոզ։ Անոթները սեղմելու պատճառով բարձրանում է ճնշումը երակների և փականների վրա։ Ռիսկը մեծանում է, եթե ունեք վարիկոզի նկատմամբ նախատրամադրվածություն։

11.Մի՛ կրեք նեղ հագուստ Նեղ ջինսե տաբատը, շրջազգեստը կամ ներքնազգեստն ընդգծում են գեղեցիկ կազմվածքը, բայց վնաս են հասցնում առողջությանը, քանի որ սեղմում են անոթները և մեծացնում ճնշումը երակների վրա։ Ընտրեք այնպիսի հագուստ, որով հեշտ և ազատ եք շարժվում։

12.Բարձրացրե՛ք ոտքերը Օրվա ընթացքում երկար կանգնելու, նստելու և մարզանք չանելու դեպքում երակները լցվում են արյունով։ Երակների վրա առաջացած ճնշումը կարելի նվազեցնել մի պարզ եղանակով. երբ տուն եք գնում աշխատանքից հետո, պառկեք բազմոցին, իսկ ոտքերը դրեք հենակին կամ բարձի վրա՝ գլխից բարձր ուղղությամբ և մնացեք այդ դիրքով 20-30 րոպե։

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։