Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 

Ի՞նչ անել  երակների լայնացումը (վարիկոզ) կանխելու համար 
Ի տարբերություն զարկերակների՝ երակները չեն կարող կծկվել: Հետևաբար, ծանրության ուժի դեմ պայքարելու և հյուսվածքներից ու օրգաններից արյունը դեպի սիրտ և թոքեր վերադարձնելու համար նրանց անհրաժեշտ են մկաններ և փականներ: Երբ մկանները կամ փականները դադարում են աշխատել, և երակները ձգվում են ավելորդ արյան ճնշման պատճառով, առաջանում է երակների լայնացում։ Սա հիվանդություն է, որը ծածկում է ոտքերը կոր, ուռուցիկ անոթների հանգույցներով և կարող է հանգեցնել թրոմբոզի: 
Լայնացած երակները կարող են զարգանալ յուրաքանչյուրի մոտ, բայց ավելի հաճախ տառապում են նրանք, որոնց հարազատներն արդեն ունեն այդպիսի խնդիրներ, ինչպես նաև կանայք՝ 45-50 տարեկանից հետո: 
Մկանների և փականի հետ կապված խնդիրները կարող են սկսվել բազմաթիվ պատճառներով: Մենք չենք կարող անընդհատ  քայլել և ազդել գենետիկայի, սեռի և տարիքի վրա, բայց  ապրելակերպը փոխելը միանգամայն հնարավոր է: 
1.  Զբաղվե՛ք սպորտով 
Երբ մենք շատ չենք շարժվում, նստում ենք կամ կանգնում, մեր ոտքերի մկանները չեն կծկվում, չեն աշխատում որպես պոմպեր, և արյունը կուտակվում է երակներում: 
Հետևաբար, գրեթե ցանկացած ֆիզիկական գործունեություն օգնում է պաշտպանվելու  երակների լայնացումից: Հատկապես օգտակար են լողը, ֆիթնեսը և վազքը: 
2. Ամեն օր մարզվե՛ք 
Շաբաթը 2-3 անգամ սպորտով զբաղվելը բավարար չէ, եթե մնացած ժամանակ ստիպված եք նստել կամ կանգնել: Հետևաբար, մի՛ մոռացեք պարբերաբար փոխել ձեր դիրքը: Դուք կարող եք կատարել պարզ վարժություններ. 
  • Բարձրացեք թաթերի վրա, այնուհետ ընդունեք ելման դիրք
  • Ուղիղ կանգնեք՝ ոտքերի թաթերը` միասին, կրունկները` հեռու: Բարձրացեք  ոտնաթաթերի վրա և իջեք մեկնարկային դիրքի:
  • Հեծանիվ: Պառկեք մեջքի վրա, ծալեք ոտքերը և շարժեք այնպես, կարծես հեծանիվ եք վարում: Կարևոր է յուրաքանչյուր ոտքը լիովին ուղղելը 
Կատարե՛ք յուրաքանչյուր վարժություն 20-30 անգամ 
3. Ընտրե՛ք ճիշտ կոշիկներ 
Բարձրակրունկ կոշիկները զարդարում են ոտքերը, բայց ազդում են առողջության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձրակրունկ կոշիկներ ամեն օր կրող կանանց մոտ  առաջանում են երակների մկանային խնդիրներ  և արյան լճացում: 
Ուստի ավելի լավ է չնչին բարձրություն ունեցող կոշիկներ գնել կամ սպորտային, իսկ  բարձրակրունկները թողնել հատուկ առիթների համար: 
4. Հագե՛ք կոմպրեսիոն գուլպաներ ու զուգագուլպաներ 
Կոմպրեսիոն ներքնազգեստի առանձնահատկությունը՝ թելերի հատուկ խճճվածությունն է, որը ճնշում է ոտքերը և օգնում մկաններին արյունը տեղափոխելու երակների միջով: 
Երկար թռիչքների ժամանակ հագեք կիսագուլպա և զուգագուլպա։ Բացի այդ, հղի կանայք, ովքեր ունեն երակների լայնացման նախանշաններ,  կամ  մաշկի վրա հայտնվում են երակները՝ աստղիկների տեսքով, չեն կարող անել առանց դրանց: 
5. Ինքներդ ձեզ հորմոններ մի՛ նշանակեք 
Երակների լայնացման խթանը հաճախ հորմոնալ փոփոխություններն են: Օրինակ, երբ հղիության ընթացքում արյան մեջ պրոգեստերոնի քանակը մեծանում է, շարակցական հյուսվածքը թուլանում է: Հետևաբար, փականները հեշտությամբ վնասվում են: 
6. Մի՛ ծխեք և ավելի քիչ խմեք 
Ծխելը և ալկոհոլի չարաշահումը նույնպես թուլացնում են փականները, որոնք չեն կարող նորմալ փակվել և  խտացնում են արյունը: 
7. Վերահսկե՛ք ձեր քաշը 
Եթե մարդու ներորովայնային ճնշումը մեծանում է, երակների բեռը ավելանում է: Օրինակ, դա տեղի է ունենում գիրության դեպքում: 
Վարիկոզը կանխելու համար ձեր քաշը պահեք նորմայի սահմաններում: Ձեր մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվարկելու համար օգտագործեք հաշվիչ: 
8. Ավելի շատ բանջարեղեն և միրգ կերեք 
Դրանք կարող են օգնել թեթևացնելու փորկապությունը: Երբ աղիքները լցվում են կղանքով, փոքր կոնքից արյան անցանելիությունը դժվարանում է: Եվ երբ մարդը  կարիքները հոգալու ժամանակ ուժ է գործադրում, կուտակված արյունը փորձում է վերադառնալ ոտքեր, ու  երակները ձգվում են: Արդյունքը հաճախ երակների լայնացումն  է: 
Ուստի կարևոր է ավելի շատ մանրաթել ուտել: Այն առատ է բանջարեղենի և մրգի, հատկապես կաղամբի, ցուկկինիի, եգիպտացորենի, դեղձի, սալորի և ծիրանի մեջ: Բայց ալյուրը, արագ սնունդը, երշիկը, ընդհակառակը, մեծացնում են փորկապությունը: 
9. Փորձե՛ք ավելի քիչ աղ օգտագործել 
Այն օրգանիզմում պահում է հեղուկը և մեծացնում արյան ծավալը, որն ավելի ուժեղ է սեղմում երակների պատերին 
10. Մի՛ խաչեք ձեր ոտքերը:
Հետազոտողները ասում են, որ արյան անոթների սեղմումը հանգեցնում է  երակների լայնացման: Դրա պատճառով երակներում ճնշումը մեծանում է, և փականները թուլանում են: Ռիսկը մեծանում է, եթե առկա է հիվանդության նախատրամադրվածություն: Ուստի նստելիս մի՛ խաչեք ձեր ոտքերը: 
11. Մի՛ հագեք նեղ հագուստ 
Նեղ ջինսերը կամ կիսաշրջազգեստները, չափազանց ամուր ներքնազգեստը շեշտը դնում են կազմվածքի վրա, բայց վնասակար են առողջությանը: Նրանք նաև սեղմում են աճուկի կամ ազդրերի խոշոր անոթները, ինչը նշանակում է, որ դրանք մեծացնում են երակների ճնշումը: 
Այնպես որ, հաճախ կրեք այնպիսի հագուստ, որը չի խանգարում ձեր շարժմանը: 
12. Բարձրացրե՛ք ձեր ոտքերը 
Եթե օրվա ընթացքում երկար եք կանգնում կամ նստում ու չեք շարժվում, թվում է, թե ձեր ոտքերը ներսից պայթում են։ Ձեր երակներում ճնշումը նվազեցնելը հեշտ է: Աշխատանքից հետո տուն գնացեք, պառկեք բազմոցին և ոտքերը բարձրացրեք՝ ոտքերի տակ դնելով, օրինակ, բարձ, բայց այնպես, որ  ոտքերը գլխից բարձր լինեն, մնացեք 20-30 րոպե:
 
Աղբյուրը
Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։