Ինչպես ճիշտ հագնել սեղմող գուլպաներ

Ինչպես ճիշտ հագնել սեղմող գուլպաներ


Կոմպրեսիոն գուլպաներն առաձգական են՝ հատուկ ամուր տրիկոտաժից կարված:

Դրանք հագնում են ոտքերի այտուցը նվազեցնելու, արյան շրջանառությունը բարելավելու, վարիկոզի ժամանակ երակներին օժանդակելու և թրոմբոզի ռիսկը նվազեցնելու համար։ Կան տարբեր աստիճանի սեղմում ունեցող գուլպաներ:

Միայն բժիշկը կարող է ընտրել գուլպայի տեսակը՝ ելնելով այն խնդրից, որը ցանկանում եք լուծել։

Այն, ինչ պետք է իմանալ նախքան սեղմող գուլպաներ օգտագործելը

Ահա մի քանի պարզ խորհուրդներ.

• Ձեռքով լվացեք գուլպաներն անմիջապես գնելուց հետո: Այն կդարձնի տրիկոտաժն ավելի նուրբ և առաձգական:

• Միանգամից գնեք երկու զույգ, եթե կարող եք, որպեսզի մի զույգը լվանալու դեպքում կրեք մյուսը։

Գուլպաները չի կարելի խոնավ հագնել, այլապես կձգվեն:

• Գուլպաները դրեք մահճակալի մոտ, որպեսզի արթնանալուն պես հագնեք։ Այդ ժամանակ ոտքերը նվազագույն չափով են այտուցված լինում։

• Ուշադիր եղեք, որպեսզի ձեռքի և ոտքի եղունգները չվնասեն տրիկոտաժը։

• Հեռացրեք զարդերը ձեր մատներից:

Եթե կարող եք, գնեք հատուկ ձեռնոցներ սեղմող տրիկոտաժի համար: Դրանք վաճառվում են դեղատներում և ավելի հեշտ են դարձնում գուլպաներ հագնելու գործընթացը:

• Գուլպաներն ավելի հեշտ հագնելու համար կարող եք նախապես ոտքերի մաշկի համար օգտագործել հատուկ սիլիկոնային լոսյոն: Նման միջոցները վաճառվում են դեղատներում և օգնում են, որ տրիկոտաժը հեշտ սահի մաշկի վրայով։

• Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել առավոտյան հագնել գուլպաները, ապա օրվա ընթացքում՝ նախքան հագնելը, փորձեք նվազեցնել այտուցը:

Պարզապես պառկեք 5-10 րոպե՝ ոտքերը բարձրացնելով սրտի մակարդակից վեր, դրանք դնելով բարձի կամ բազմոցի վրա:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 7981
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն