Femilift Pixel Co₂-ը (Alma Lasers)

Femilift Pixel Co₂-ը (Alma Lasers)

Femilift Pixel Co₂-ը (Alma Lasers) միակ նորարարական ռոբոտացված տեխնոլոգիան է, որն ունի պիքսելային միկրոաբլյացիայի ազդեցություն՝ նախատեսված էսթետիկ գինեկոլոգիայի համար:

Տարիքային փոփոխությունները հանգեցնում են հեշտոցի պատերի հյուսվածքների առաձգականության նվազմանը և խաթարում են լորձաթաղանթների գործառույթը:

Շատ հաճախ այս փոփոխությունները ազդում են կնոջ ինտիմ կյանքի վրա: Հղիությունից և ծննդաբերությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունենում արտաքին սեռական օրգաններում և հեշտոցի լորձաթաղանթում:

Կոլագենի, էլաստինի և խոնավեցման կորուստն առաջացնում է չորություն և տհաճ զգացողություն, զգացողությունների պակաս սեռական հարաբերության ընթացքում և այլ լուրջ խնդիրներ, որոնցից է սթրեսային անմիզապահությունը: Վերոնշյալ բոլոր խնդիրների բուժման համար Alma Lasers-ը մշակել է համընդհանուր լուծում` FemiLift մոդուլ:

Femilift-ը նոր ֆրակցիոն մոդուլ է Pixel Co2 լազերի համար, որը հայտնի է նեոկոլագենեզի վրա ունեցած առավել հզոր խթանող ազդեցությամբ:

Femilift մոդուլն ունի երկու տեսակ ազդեցություն.

• հեշտոցի պատերի հյուսվածքներում խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը,

• նվազեցնում է հյուսվածքների ծավալը։ FemiLift մոդուլի օգնությամբ իրականացված բուժման արդյունքը հեշտոցային հյուսվածքների վերափոխումն ու թարմացումն է (երիտասարդացում), ինչպես նաև հեշտոցի պատերի հաստացումն ու նեղացումը:

Առավելությունները

• Արդյունավետ է։ Ակնթարթային արդյունք (կլինիկականորեն ապացուցված է):

• Բացառիկ է։ Pixel CO₂ տեխնոլոգիայի ռոբոտացման շնորհիվ իմպուլսի տևողությունն 81 անգամ ավելին է, քան սովորական Scanner ունեցող այլ լազերներինը։

• Բազմաֆունկցիոնալ է։ Ունի հինգ տարբեր ներդիրներ՝ լազերային վուլվո-հեշտոցային վերափոխման համար (երիտասարդացում, ինտիմ կյանքում առկա խնդիրների և անմիզապահության բուժում):

• Անցավ է։

• Արագ է։ Բավականին արդյունավետ ընթացակարգ է, քանի որ 2 անգամ ավելի արագ է, քան ձեռքով ապլիկատորի օգտագործումը։

• Անվտանգ է։ Հաստատված է ԱՀԿ-ի կողմից և ունի բոլոր թույլտվություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը։

• Ստերիլ է։ Ունի մեկանգամյա օգտագործման գլխիկներ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

views 2552
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ