Չզարգացող հղիություն

Չզարգացող հղիություն

Ընդհատման ի՞նչ տարբերակներ կան…

Բազմաթիվ կանայք, ցավոք, բախվում են այս խնդրին, երբ սոնոգրաֆիան ախտորոշում է չզարգացող հղիություն կամ պտղի սրտի զարկերի բացակայություն։ Այս պարագայում միակ ճանապարհը հղիության ընդհատումն է և անհրաժեշտ հետազոտության իրականացումը՝ պատճառը պարզելու նպատակով։ Կախված հղիության ժամկետից՝ տարբերակում են հղիության ընդհատման մի քանի եղանակ։

Փոքր ժամկետում (մինչև 8 շաբաթական) հնարավոր է կատարել հղիության դեղորայքային ընդհատում։ Այս տարբերակը կատարվում է բժշկի կողմից դեղորայքի նշանակմամբ, պարտադիր ուլտրաձայնային հետազոտության վերահսկողության ներքո։ Հղիության վակուումային ընդհատում կարելի է կատարել մինչև 13-14-րդ շաբաթականը։ Կատարվում է ներերակային անցգայացմամբ։ Հղիության վակուումային ընդհատման տարբերակը հիմնականում կիրառում են, երբ ախտորոշվում է չզարգացող հղիություն մեծ ժամկետներում,օրինակ՝ 8-14-րդ շաբաթականներում։

Հղիության ընդհատման երրորդ տարբերակը ծննդալուծումն է՝ բնական ճանապարհով կամ կեսարյան հատմամբ։Այս միջոցին դիմում են մոտ 15-41 շաբաթական հղիության դեպքում,երբ արդեն հնարավոր չէ կատարել դեղորայքային կամ վակուումային ընդհատում։ Հիշեք,որ հիմնականում բոլոր առողջական խնդիրները լուծելի են և բուժելի։Կարևոր է հետազոտվել և ժամանակին ստանալ ճիշտ ախտորոշում ու բուժում։

Այսպիսով կկարողանաք հետագայում պլանավորել և ունենալ առողջ երեխա։ Մեր կենտրոնը համալրված է ամենավերջին սերնդի սարքավորումներով, մենք հետևում ենք և առաջնորդվում բժշկության ամենավերջին նորարարական մեթոդներով, իսկ հղիության հսկողությունն իրականացվում է ամերիկյան արտադրության «General Electric VOLUSON E10 3D/4D» ուլտրաձայնային սարքավորումով։

Գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել (096) 176 176 հեռախոսահամարով։  Հասցեն՝ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն», Աբովյան 34/3։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 17167
Ամենօրյա ինտիմ հիգիենա

Այլ

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Այլ նյութեր

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Այլ նյութեր

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը