Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Չափահաս մարդու մաշկի մեջ գտնվում են 2-ից 5 մլն քրտնագեղձեր: Նրանք արտադրում են հեղուկ, որի մեջ առկա են աղեր, սպիտակուցներ, խոլեստերին, ամինաթթուներ և ազոտային նյութեր:

Օրվա ընթացքում սենյակային ջերմաստիճանի դեպքում մարդու մոտ արտադրվում է 400-600 մլ քրտինք, ինչն անհրաժեշտ է մաշկի խոնավեցման և մարմնի հովացման համար։ Քրտնագեղձերի աշխատանքը կարգավորում է ավտոնոմ նյարդային համակարգը և նրա կենսաբանորեն ակտիվ նյութերը։

Եթե մարդը քնում է տաք սենյակում կամ քնելուց առաջ օգտագործում է կծու սնունդ, սովորաբար գիշերն ունենում է առատ քրտնարտադրություն, որն իրենից վտանգ չի ներկայացնում, և բժշկի օգնության անհրաժեշտություն այս դեպքում չկա: Սակայն, երբեմն գիշերային առատ քրտնարտադրությունը կապված է այնպիսի պատճառների հետ, որոնց դեպքում անհրաժեշտ են հատուկ հետազոտություններ և բուժում։

Դաշտանադադար Կանանց մոտ 45-50 տարեկանից սկսած նվազում է ձվարանների ֆունկցիան. դրանք սկսում են արտադրել ավելի քիչ էստրոգեններ։ Հիպոֆիզը փորձում է խթանել սեռական գեղձերը և նպաստել ֆոլիկուլոխթանիչ և լյուտենիզացնող հորմոնների արտադրմանը։ Վերջինս ակտիվորեն սինթեզվում է երեկոյան և կարող է արագ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը։ Հետևաբար, կինը կարող է շոգել և առատ քրտնել։

Ի՞նչ անել

Երբ հայտնվում են դաշտանադադարի նախանշանները, դիմեք գինեկոլոգի: Բժիշկը կանցկացնի հետազոտություն և կնշանակի փոխարինող հորմոնային թերապիա: Վնասակար սովորություններ Ծխախոտը պարունակում է նիկոտին, որը խթանում է քրտնագեղձերի աշխատանքը: Մարդիկ, ովքեր շատ են ծխում, սովորաբար գիշերն ունենում են առատ քրտնարտադրություն։ Ալկոհոլի չարաշահման դեպքում նույնպես առաջանում է քրտնարտադրություն, քանի որ մարդու մոտ խախտվում է օրգանիզմի ջերմակարգավորումը և այն հորմոնների արտադրությունը, որոնք ազդում են քրտնագեղձերի գործառույթի վրա: Ի՞նչ անել Եթե գիշեային քրտնարտադրությունը դառնում է մշտական, ապա հրաժարվեք ծխախոտից կամ գոնե մի ծխեք քնելուց առաջ։

Իսկ եթե ունեք կախում ալկոհոլից, ապա դիմեք բժշկի և ստացեք համապատասխան բուժում։ Էնդոկրին հիվանդություններ Էնդոկրին օրգանների հիվանդությունների դեպքում խախտվում է նաև քրտնագեղձերի աշխատանքը, և առաջանում է գերքրտնարտադրություն: Առավել հաճախ նկատվում են հետևյալ պաթոլոգիաները.

• հիպերթիրեոզ,

• շաքարախտ,

• ֆեոխրոմոցիտոմա,

• ակրոմեգալիա։

Ի՞նչ անել

Գերքրտնարտադրության բուժման համար դիմեք թերապևտին։ Նա կուղղորդի հանձնել հորմոնների անալիզ։ Եթե ցուցանիշները տարբերվեն նորմայից, ապա դուք պետք է դիմեք էնդոկրինոլոգի, ով կնշանակի համապատասխան բուժում։ Գիշերային ապնոէ Գիշերային ապնոէն վտանգավոր իրավիճակ է, երբ քնի ընթացքում հանկարծակի կանգ է առնում շնչառությունը։ Վտանգավոր է այն, որ մարդը չի զգում, որ դադարել է շնչել, և նրա մոտ առաջանում է առատ քրտնարտադրություն։

Ի՞նչ անել

Եթե հարազատները նկատում են, որ դուք քնած ժամանակ խռռացնում եք, իսկ առավոտյան ունենում եք գլխացավ և թուլություն, ապա դիմեք թերապևտի: Վարակներ Երբեմն գիշերային քրտնարտադրությունն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա կամ որևէ այլ քրոնիկ ինֆեկցիա:

Ի՞նչ անել

Եթե առկա է գիշերային քրտնարտադրություն, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ապա հարկավոր է դիմել բժշկի։ Դեղորայք Հիպերհիդրոզը կարող է կապված լինել դեղամիջոցների կողմնակի ազդեցության հետ: Մարդիկ երբեմն գիշերը շատ են քրտնում, եթե ընդունում են հակադեպրեսանտներ:

Ի՞նչ անել

Եթե ձեզ նշանակել են դեղամիջոց, որի օգտագործումից հետո առաջացել է գիշերային գերքրտնարտադրություն, ապա տեղեկացրեք բժշկին այդ մասին: Նա կփոխի դեղը կամ կնվազեցնի դրա դեղաչափը: Ուռուցքներ Նախնական փուլերում չարորակ ուռուցքները նկատելի ախտանիշներ չեն ունենում:

Օրինակ՝ քաղցկեղի դեպքում առաջանում է գերքրտնարտադրություն, երբեմն էլ թուլություն, ոսկրային ցավ, քթի արյունահոսություն: Ի՞նչ անել Այս հիվանդություններն անհնար է ախտորոշել առանց հատուկ հետազոտության: Հետևաբար, պետք է դիմել բժշկի և անհրաժեշտության դեպքում իրականացնել արյան հետազոտություն և ՀՏ կամ ՄՌՏ։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է