Ալկոհոլային անհանդուրժողականության նշանները

Ալկոհոլային անհանդուրժողականության նշանները

Ալկոհոլի հանդեպ անհանդուրժողականություն առաջանում է, եթե ալկոհոլի և տոքսինների վերամշակման համար օրգանիզմում չկան անհրաժեշտ ֆերմենտներ, որոնք ձևավորվում են դրա քայքայման ժամանակ: Բացի այդ, ալկոհոլային խմիչքները կարող են պարունակել այնպիսի նյութեր, որոնք որոշ մարդկանց մոտ առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ. հացահատիկների գլյուտեն, խաղողի սպիտակուցներ, հիստամիններ, սուլֆիտներ, համային հավելումներ: Ալկոհոլի նկատմամբ անհանդուրժողականության հիմնական նշանները. 

  • Թուլություն մի քանի կումից հետո Ալկոհոլի մեծ քանակի օգտագործման դեպքում բոլորն են վատ զգում, բայց եթե մի քանի կում խմելուց հետո արդեն առաջանում է անհանգստություն և թուլություն, ուրեմն առկա է ալկոհոլի նկատմամբ անհանդուրժողականություն:
  • Սրտխառնոց կամ փսխում Այս ախտանիշներն ի հայտ են գալիս շատ խմելու դեպքում, սակայն եթե սրտխառնոց է առաջանում հենց սկզբում, ուրեմն կրկին առկա է ալկոհոլի նկատմամբ անհանդուրժողականություն:
  •  Աղիների գազակալում Որոշ անձանց մոտ ալկոհոլը ձևավորում է մեծ քանակով գազեր, առաջացնում որովայնի ցավ։ . Փորթուլություն Այն հաճախ նկատվում է նրանց մոտ, ովքեր շատ են օգտագործում ալկոհոլ: Իսկ ալկոհոլի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդկանց մոտ ալկոհոլի մի քանի կումից կարող է առաջանալ փորլուծություն: 
  • Կարմիր դեմք Դեմքի և պարանոցի կարմրությունը վկայում են ալկոհոլային անհանդուրժողականության մասին։ Միևնույն ժամանակ, մարդու մոտ շատ արագ են նկատվում հարբածության ախտանիշներ, նույնիսկ եթե նա քիչ է խմում: 
  • Հարբուխ Խցանված քիթը կամ ալկոհոլի ընդունումից հետո առաջացած քթի հոսքը կապված են հիստամինների հետ: Այս նյութն առկա է օրգանիզմում և մասնակցում է ֆիզիոլոգիական տարբեր գործընթացների՝ ներառյալ ալերգիկ ռեակցիաների կանոնակարգումը:
  • Միգրեն Կարող է առաջանալ հիստամինի արտադրությունից հետո և առաջացնել այլ տհաճ ախտանիշներ. սրտխառնոց, հոգնածություն, զգայունություն աղմուկի ու լույսի նկատմամբ: Շատ նման է զարթխումին (похмелье), միայն թե անհանդուրժողականության դեպքում այս ախտանիշներն առաջանում են շատ ավելի վաղ:
  • Այտուց կամ ցան Դրանք կարող են առաջանալ խմիչքի մեջ առկա ալկոհոլի կամ այլ նյութերի (օրինակ՝ սուլֆիտների) հետևանքով: Այս դեպքում ձեռքերն ու ոտքերն այտուցվում են:
  • Ճնշման իջեցում Ճնշման կտրուկ իջեցումն ուղեկցվում է թուլության և գլխապտույտի զգացումով: Սա բավականին խիստ արձագանք է ալկոհոլի նկատմամբ, որը չի առաջանում թեթև անհանդուրժողականության դեպքում: Եթե նկատում եք այս ախտանիշը, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ:

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 

 
 
 
 

 
 

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ի տարբերություն կոնքերի կամ ուսերի` գոտկատեղի շրջագիծը կախված է ոչ միայն ենթամաշկային ճարպից, այլև ներքին օրգանների ճարպից

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Որո՞նք են թթու կաղամբի օգտակար հատկությունները:

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Սրտխառնոցի բուժումը կախված է դրա պատճառից: Բայց ամեն դեպքում կարելի է փորձել մեղմել վիճակը պարզ մեթոդներով

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Մեծահասակների մոտ առկա են 2-5 միլիոն քրտնագեղձեր