Ի՞նչ է ցելիակիան, և ինչպե՞ս կարելի է այն բուժել
Ի՞նչ է ցելիակիան, և ինչպե՞ս կարելի է այն բուժել
Ցելիակիան կամ գլյուտենային հիվանդությունը պաթոլոգիա է, որի դեպքում մարդու իմունային համակարգը հացահատիկների մեջ առկա սպիտակուց գլյուտենը համարում է վտանգավոր, և նրա դեմ արտադրում է հակամարմիններ: Սա հանգեցնում է աղիքների բորբոքման և նրա կառուցվածքի փոփոխության, մարսողության վատթարացման և տհաճ ախտանիշների առաջացման:
Որո՞նք են ցելիակիայի ախտանիշները
Հիվանդությունը կարող է ընթանալ շատ թեթև կամ չափազանց ծանր: Երբեմն ընդհանրապես բացակայում են ախտանիշները, իսկ պաթոլոգիան ախտորոշվում է պատահական՝ այլ հետազոտության
ժամանակ։ Ծանր ընթացքի դեպքում առաջանում են նման ախտանիշներ՝
• փորլուծություն
• ցավ որովայնում
• փորափքանք
• ստամոքսի մարսողական խանգարում, որը դրսևորվում է այրոցով, հագեցվածության զգացումով, բերանի դառը համով,
• փորկապություն,
• փսխում,
• հոգնածության զգացում , որն առաջանում է սակավարյունության զարգացման պատճառով,
• հանկարծակի նվազում է մարմնի քաշը,
• մաշկի վրա առաջանում է ցան և քոր,
• ձեռքերի թմրություն,
• հավասարակշռության, խոսքի խանգարում,
• ձեռքերի և ոտքերի այտուցներ,
Ինչո՞ւ է առաջանում ցելիակիա հիվանդությունը
• Ժառանգականություն
Հետազոտողները հայտնաբերել են գեն, որի կրման դեպքում մեծ է ախտանիշների առաջացման վտանգը:
Բացի այդ, այն ընտանիքներում, որտեղ ծնողները հիվանդ են ցելիակիայով, հիվանդությունը երբեմն դրսևորվում է նաև երեխաների մոտ:
• Շրջակա միջավայրի գործոններ
Եթե երեխան սկսում է ուտել գլյուտեն պարունակող ուտելիք մինչև երեք ամսականը կամ սնվում է արհեստական սննդով, ապա հիվանդության զարգացման վտանգը մեծանում է։ Այն կարող է նաև առաջանալ, եթե մանկության տարիներին անձը վարակվել է ռոտավիրուսով։
• Այլ խանգարումներ
Հիվանդության զարգացման վտանգն աճում է, եթե առկա են նման հիվանդություններ՝ 1-ին կարգի շաքարային դիաբետ, վահանագեղձի պաթոլոգիաներ, էպիլեպսիա, Դաունի և
Թյորների համախտանիշներ։
Որքանո՞վ է վտանգավոր ցելիակիան
Որոշ ժամանակ անց հիվանդությունը կարող է հանգեցնել նման հետևանքների.
• Օստեոպորոզ կամ ռախիտ
Դրանք զարգանում են և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ, քանի որ վիտամին D-ն և կալցիումը չեն ներծծվում աղիքներ։
• Անպտղություն և վիժում
Պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է:
• Լակտոզայի անհանդուրժողականություն
• Քաղցկեղ
Եթե հիվանդը սննդակարգից չի բացառում գլյուտենը, ապա առաջանում է քրոնիկ բորբոքում, ինչի պատճառով էլ աճում է չարորակ քաղցկեղի զարգացման վտանգը։
• Նյարդային համակարգի պաթոլոգիա
Վիտամինների անբավարարության պատճառով կարող են առաջանալ ջղաձգումներ և պերիֆերիկ (ծայրամասային) նեյրոպաթիա։
Ինչպե՞ս կարելի է ախտորոշել ցելիակիան
Թերապևտը կամ գաստրոէնտերոլոգը կարող են նշանակել նման հետազոտություններ՝
• Շճաբանական վերլուծություն, որի միջոցով արյան մեջ փնտրում են գլյուտենի հակամարմին
• Գենետիկ հետազոտություն, որն օգնում է հայտնաբերելու լեյկոցիտների հակածինները, որոնք բնորոշ են ցելիակիա հիվանդությանը
• Վերին Էնդոսկոպիա, երբ հիվանդի բերանի միջով ներմուծվում է մի տեսախցիկով խողովակ` աղիքները ուսումնասիրելու համար
Անհրաժեշտության դեպքում նաև կատարում են հյուսվածքների բիոպսիա՝ հետագա վերլուծության համար:
• Կապսուլային էնդոսկոպիա
Հիվանդը կուլ է տալիս մի փոքրիկ պարկուճ` վիդեո տեսախցիկով, որն անցնում է մարսողական տրակտով, լուսանկարում և տվյալները փոխանցում համակարգչին:
Ինչպե՞ս բուժել ցելիակիան
Հիվանդությունից անհնար է մեկընդմիշտ ազատվել: Սրումների քանակը նվազեցնելու միակ միջոցը գլյուտենային խիստ սննդակարգի դիտարկումն է: Հետևաբար, պետք է խուսափել այն սննդից, որը պարունակում է ցորեն, տարեկան, գարի: Բացի թխվածքից, մաննի շիլայից և բլղուրից՝ գլյուտեն կա նաև հետևյալ մթերքներում:
• oսլա, կայունացուցիչներ և կոնսերվանտներ պարունակող արտադրանքներ,
• որոշ դեղամիջոցներ, վիտամինային և հանքային նյութերի հավելումներ,
• բուսական հավելումներ՝ նախատեսված սննդի համար,
• շրթներկ,
• Ատամի մածուկ և բերանի խոռոչի ողողման հեղուկ,
• սոսինձ՝ նախատեսված ծրարների համար,
• ծեփամածուկ,
Դիետայից բացի, բժիշկը կարող է վիտամիններ և հանքային հավելումներ նշանակել՝ օրգանիզմի համար օգտակար տարրերի անբավարարությունը լրացնելու համար:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին