9 փաստ կնոջ օրգազմի մասին
9 փաստ կնոջ օրգազմի մասին
1. Բնական ցավազրկող
Սեռական հարաբերությունը կարող է օգնել թուլանալու և ազատվելու ցավից: Ապացուցված է, որ հեշտանքի (օրգազմ) ընթացքում ցավի զգացումը վերանում է։
Ընթերցեք նաև՝ 9փաստ կնոջ օրգանիզմի մասին
2. Իրար հաջորդող օրգազմներ
Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք հեշտանքից անմիջապես հետո կարող են հասնել ևս մեկ հեշտանքի՝ առանց որոշակի ժամանակահատված սպասելու: Օրգազմների ամենաշատ քանակը՝ գրանցված բժիշկների կողմից, կազմել է 1 ժամում 134 անգամ:
3. Երկու անգամ ավելի երկար
Կանացի հեշտանքը կարող է տևել մինչև 20 վայրկյան, իսկ տղամարդկանց մոտ՝ միայն 10 վայրկյան։
4. Առանց հպման
Որոշ կանայք կարող են հեշտանք զգալ ֆիզիկական վարժությունների, մեդիտացիայի կամ նույնիսկ այդ մասին մտածելու ժամանակ։ Դրա համար դա պատասխանատու է ուղեղի հատուկ բաժինը՝ հիպոթալամուսը, որը կապված է զգացմունքների և հորմոնների արտադրության հետ։
5. Հոտառության սրացում
Հեշտանքը խթանում է պրոլակտին հորմոնի արտադրությունը, որն ակտիվացնում է ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է հոտերի ընկալման համար։ Հետևաբար, կանայք սեռական հարաբերության ընթացքում կարող են զգալ զուգընկերոջ բույրը, որը մինչ այդ չէին զգում։
6. Խաղաղ քուն
Այդ նույն պրոլակտին հորմոնը նպաստում է արագ քուն մտնելուն։ Բացի այդ, սեքսի ժամանակ կինն ավելի հաճախ և ավելի խորն է շնչում, ինչը հագեցնում է օրգանիզմը թթվածնով և նպաստում խորը քնին։
7. Սիրահարվածության կեղծ զգացողություն
Պայմանավորված օքսիտոցինի և վազոպրեսինի արտադրությամբ (սեքսի ժամանակ դրանք արտադրվում են մոտ 400 %-ով ավելի, քան ինքնաբավարարման ժամանակ)՝ առաջանում է կապվածության ուժեղ զգացում: Այս հորմոններ են նաև պատճառը, որ կանայք սեքսից հետո ուզում են գրկել ու խոսել իրենց զուգընկերոջ հետ։
8. Ավելորդ քաշը խանգարում է
Այս դեպքում խնդիրը միայն արտաքին տեսքի պատճառով առաջացող բարդույթները չեն: Մարմնի ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ դոֆամինի սինթեզի խանգարումներ են նկատվում: Եվ եթե դոֆամինի մակարդակն օրգանիզմում ցածր է, ապա շատ դժվար է հասնել «գագաթնակետին»։
9. Կրծքագեղձերի վայրկենական մեծացում
Հեշտանքից մի քանի րոպե առաջ կանանց կրծքերը փքվում են և մեծանում մի քանի մմ ծավալով, և չափսը դառնում է 1 սմ-ով ավելի։ Հետաքրքիր է, որ այս պահին ծլիկը կիսով չափ փոքրանում է: Հեշտանքից 5-10 վայրկյան հետո և՛ կրծքերը, և՛ ծլիկը վերականգնում են իրենց նախկին չափերը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին