9 փաստ կնոջ մարմնի մասին

9 փաստ կնոջ մարմնի մասին


Ներկայացնում ենք 9 փաստ, որոնք ապացուցում են, որ կնոջ օրգանիզմն իսկապես ի զորու է զարմացնելու:

1. Կանայք ավելի լավ են տարբերակում գույները:

Երանգների ընկալումն ուղղակիորեն կապված է X քրոմոսոմների հետ. կանայք ունեն երկու X-քրոմոսոմ, իսկ տղամարդիկ՝ մեկ:

2. Մի կուրծքը միշտ մեծ է մյուսից։ 

Ոչ մի կին չունի բացարձակ սիմետրիկ կրծքեր:

3. Ծննդաբերության ժամանակ կնոջ մարմինը փոփոխվում է:

Երեխայի ծնունդը, իսկապես, բարդ գործընթաց է․ սա կհաստատի ցանկացած ծննդաբերած կին: Բացի սարսափելի ցավերից, կնոջ մարմինը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների, որոնցից մեկն էլ արգանդի վզիկի ընդլայնումն է:

4. Կանայք ավելի հեշտ են դիմանում ցավին:

Կանանց մոտ ցավային շեմն 9 անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

5. Կանայք ավելի հեշտ են կարողանում համապատասխան բառեր ընտրել:

Հայտնի է, որ կանանց մոտ առավել մեծ է ուղեղի այն հատվածը, որն ազդում է լեզվական հմտությունների վրա:Կանայք նաև ունեն Foxp2 սպիտակուցի ավելի բարձր մակարդակ, որը հայտնի է որպես «լեզվական գեն» անվամբ։ Այս սպիտակուցի բարձր պարունակությունը օգնում է կնոջը մեկ օրում արտասանելու մոտ 20 հազար բառ, որը 13 հազարով ավելին է մեկ օրում տղամարդու արտասանած բառերի քանակից:

6. Կանանց մկաններն ավելի դիմացկուն են:

Կանայք կարող են կատարել դիմացկունության վարժություններ տղամարդկանցից 75 %-ով ավելի երկար:Պատճառը նրանց հորմոններն են. Էստրոգենը կանանց մկաններն ավելի դիմացկուն է դարձնում և օգնում առավել երկար դիմադրելու հոգնածությանը:

7. Կանանց մաշկը շատ զգայուն է:

Կանանց մաշկը 25 %-ով ավելի բարակ է, քան տղամարդկանցը, ինչն էլ այն ավելի զգայուն է դարձնում:

8. Կնոջ տրամադրությունը կախված է նրա հորմոններից:

Կանանց մեծ մասը կրում է նախադաշտանային համախտանիշի բոլոր ախտանիշները: Այնուամենայնիվ, ոչ բոլոր կանայք են նկատում, որ դաշտանային ցիկլն ամեն օր յուրովի է ազդում մարմնի վրա: Քանի որ ուղեղի և մարմնի հորմոնների մակարդակը անընդհատ փոփոխվում են, նրանք նաև կնոջ մոտ փոխում են աշխարհընկալումը, էներգիայի մակարդակը և զգայունության աստիճանը:

9. Կանայք երկու անգամ են դեռահասություն ապրում:

Պատանեկության երկրորդ շրջանը կանայք ապրում են 40 տարեկանից հետո՝ դաշտանադադարի ընթացքում։ Սա սովորաբար բնութագրվում է անկանոն ցիկլի, քրտնարտադրության և այլ ոչ հաճելի երևույթների առկայությամբ, որոնք առաջանում են հորմոնների փոփոխության հետևանքով։ Հորմոնալ տատանումներն այս ժամանակահատվածում կարող են լինել այնքան կտրուկ, որ կինը կարող է դառնալ դեռահասի նման քմահաճ:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում