Գորտնուկի (կանդիլոմա) լազերային հեռացում

Գորտնուկի (կանդիլոմա) լազերային հեռացում


Սրածայր գորտնուկը (կանդիլոմա) մաշկի վրա առաջացած բարորակ գոյացություն է՝ տեղակայված ինտիմ հատվածում, երբեմն էլ՝ բերանի լորձաթաղանթի կամ լեզվի վրա։ Այն ունի վիրուսային ծագում և բավականին տարածված գինեկոլոգիական խնդիր է։ Չնայած օնկոլոգիական ցածր ռիսկին՝ խորհուրդ է տրվում հեռացնելու այն,քանի որ բացի արտահայտված կոսմետիկ թերությունից, գորտնուկը հաճախ առաջացնում է անհարմարություն և քոր, ինչն էլ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Սրածայր գորտնուկների լազերային հեռացումը և առավելությունները։


Գորտնուկի բուժումն իրականացվում է մի քանի եղանակներով։ Առավել արդյունավետ է համակցված բուժումը, որը ներառում է՝ սրածայր գորտնուկի լազերային հեռացում և հակավիրուսային ու իմունո-խթանիչ դեղամիջոցների ընդունում:

Գորտնուկի միայն մակերևութային հեռացումը չի կարող տալ ցանկալի արդյունք, քանի որ կարևոր է հեռացնել նորագոյացության օջախը: Այդ իսկ պատճառով հարկավոր է մասնագիտական օգնություն։

Կանդիլոմայի լազերային հեռացումը բուժման այլ մեթոդների նկատմամբ ունի շատ առավելություններ.

• Հարաբերականորեն անվտանգ է և անցավ

• Բացակայում է արյունահոսությունը

• Այրման ընթացքում վերանում է նաև ախտահարման օջախի ախտածին միկրոֆլորան

• Առկա են նվազագույն հետևանքներ

• Առկա են հյուսվածքների նվազագույն վնասվածքներ

• Կանդիլոմայի լազերային հեռացումը չի առաջացնում սպիներ և հետքեր

• Ցուցված է նաև չծննդաբերած կանանց և ունի շատ քիչ հակացուցումներ

• Արագ է վերականգնվում և պարունակում է վարակի տարածման նվազագույն ռիսկ

• Ունի վերականգնողական կարճատև շրջան

• Միջամտություն իրականացրած հատվածում չի պահանջվում հատուկ մշակում կամ խնամք


Ախտորոշումից հետո իրականացվում է կանդիլոմայի լազերային հեռացում:


Ընթացակարգն ընթանում է հետևյալ փուլերով.

Բժիշկը հեռացնում է գոյացության ծայրը լազերային ճառագայթով, այնուհետ այրում է գոյացության օջախը։

Լազերային նուրբ ճառագայթն ազդում է միայն ընտրված հատվածի հյուսվածքների վրա՝ չվնասելով առողջ մաշկը։

Ժամանակակից լազերային սարքավորումները թույլ են տալիս կարգավորել լազերի ազդեցության խորությունն ու ուժգնությունը, ինչի շնորհիվ ցանկացած չափի նորագոյացությունից հնարավոր է հեշտությամբ ազատվել։

Ընթացակարգն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ առանց անհանգստության և անհարմարության: Միջին հաշվով, սեռական օրգանների հատվածների գորտնուկների հեռացումը տևում է մոտ կես ժամ, իսկ գորտնուկների մեծ քանակի դեպքում նշանակվում է մի քանի լազերային թերապիա:

Այս դեպքում թերապիաների միջև ընկած ժամանակահատվածը 2-4 շաբաթ է։

Քանի որ սեռական օրգանների հատվածներում առաջացած գորտնուկների հեռացումն իրականացվում է նվազագույն վնասվածքներով, ուստի հյուսվածքների վերականգնումը շատ արագ է տեղի ունենում։ Պարզապես անհրաժեշտ է 24 ժամ զերծ մնալ ջրի հետ շփումից․ չայցելել սաունա, բաղնիք, մարզասրահ, չունենալ սեռական շփում:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Լյարդի քաղցկեղի ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանալ

Լյարդի քաղցկեղի ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանալ

Լյարդի քաղցկեղը լինում է առաջնային և մետաստատիկ: Առաջին դեպքում չարորակ ուռուցք է առաջանում լյարդի բջիջներում կամ լեղուղիներում, սովորաբար ցեռոզի պատճառով։

Ինչ է կարելի, և ինչ չի կարելի փսորիազի դեպքում

Ինչ է կարելի, և ինչ չի կարելի փսորիազի դեպքում

Փսորիազի հաջող բուժումը մեծապես կախված է դիետիկ ռեժիմի համապատասխանությունից, որը պետք է ճարպերի և ածխաջրերի լիարժեք էներգետիկ արժեք պարունակի

Ինչպե՞ս նվազեցնել առիթմիայի զարգացման ռիսկը

Ինչպե՞ս նվազեցնել առիթմիայի զարգացման ռիսկը

Առիթմիան սրտի անկանոն աշխատանքն է: Այն խախտում է օրգանների արյան մատակարարման գործընթացը

Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի

Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի

Բարձր ճնշումը՝ աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է: Բարձր ճնշման պատճառով շատ մարդիկ ստիպված են դեղամիջոցներ ընդունել: