Ինչո՞ւ են գիշերը քնած ժամանակ թմրում ձեռքերը...

Ինչո՞ւ են գիշերը քնած ժամանակ թմրում ձեռքերը...


Քնի ընթացքում ձեռքերը կարող են թմրել տարբեր պատճառներով.

•Արյան վատ մատակարարում, որը կարող է առաջանալ անհարմար դիրքի, գիշերազգեստի նեղ թևքերի, նստակյաց ապրելակերպի պատճառով մանր և միջին անոթների  խցանման և Ֆոլկմանի կոնտրակտուրայի (երբ մարդու վերին կամ ստորին վերջույթների միջմկանային տարածություններում տարբեր պատճառներով առաջանում է գերբարձր ճնշում, որը բերում է հյուսվածքային սնուցման խանգարման) պատճառով։

• Նյարդաբանական հիվանդություններ: Միելինային  թաղանթի ոչնչացում, հաղորդունակության և տրոֆիզմի խախտում, բորբոքում, գերծանրաբեռնվածություն, տոքսիններով թունավորում, որոնք ազդում են նյարդային ազդակների փոխանցման վրա:

•Վիտամինների, հանքանյութերի պակաս, վիտամինային ավելցուկ։ Նեյրոնների միջև ազդանշանի տարածման համար անհրաժեշտ են որոշակի նյութեր և ֆերմենտներ։

•Բորբոքում: Թունելային համախտանիշը, թենիսիստի արմունկը, գոլֆ խաղացողի արմունկը և վնասվածքները հազվադեպ  պատճառներ են, որոնց դեպքում թմրում են ձեռքերը։


Ինչո՞ւ են ձեռքերը թմրում գիշերը. պատճառները


Էթիոլոգիական գործոններն են.

• ռևմատոիդ արթրիտ, հոդերի օստեոարտրոզ,

• կարպալային համախտանիշ, որն առաջանում է միապաղաղ կանոնավոր ծանրաբեռնվածության դեպքում,

• ողնաշարի հիվանդություններ. օստեոխոնդրոզ, որն ուղեկցվում է C6-C7 հատվածում առկա գոյացություններով, բորբոքային գործընթացներով, նեյրովարակներով:

Եթե գիշերը ձեռքերը թմրում են, հնարավոր է, որ առկա է՝

• Շաքարային դիաբետ, որը կապված է նյարդային իմպուլսների փոխանցման խախտման, կապող հյուսվածքների ֆիբրոզների հետ,

• Ալկոհոլիզմի վերջին փուլերում առաջացած նյութափոխանակության խանգարում,

• Սրտի հիվանդության դեպքում ձախ կողմում թմրությունը կարող է լինել ինֆարկտի ախտանիշ: Եթե թմրածությունը տևում է ավելի քան 15 րոպե և ճառագայթում է դեպի ուս, պարանոց կամ ծնոտ, անմիջապես խորհրդակցեք բժշկի հետ:

 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է