Ինչի՞ց է կախված վերարտադրողական առողջությունը

Ինչի՞ց է կախված վերարտադրողական առողջությունը

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերարտադրողական առողջությունը կյանքի տարբեր փուլերում մարդկանց ֆիզիկական, սոցիալական և մտավոր բարեկեցությունն է իրենց սեռական և հոգեբանական հարաբերություններում, ինչպես նաև վերարտադրողական համակարգի ճիշտ աշխատանքը։

Այլ կերպ ասած՝ վերարտադրողական առողջությունը՝

  • լիարժեք սեռական կյանքով ապրելու կարողությունն է, 
  • բեղմնավորման և երեխաների լույս աշխարհ բերելու հնարավորությունն է, 
  • անվտանգ հղիության երաշխիք ունենալն է, 
  • լիովին առողջ երեխա լույս աշխարհ բերելու վստահությունն է, 
  • հղիությունը պլանավորելու հնարավորությունն է,
  • ՁԻԱՀ-ից և սեռավարակներից պաշտպանումն է։ 

Կնոջ վերարտադրողական առողջությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Մեծ ազդեցություն է թողնում աղջկա ապրելակերպը․ վնասակար սովորությունները հաճախ են դառնում վիժման, թույլ ու հիվանդ երեխաների ծնվելու պատճառ։

Վեներական հիվանդություններն ու աբորտները նպաստում են անպտղության զարգացմանը, այդ պատճառով էլ խիստ կարևոր է երիտասարդների սեռական հարցերի վերաբերյալ տեղեկացվածությունը և սեռական դաստիարակությունը։

Լավ վերարտադրողական առողջությունն արտահայտվում է նախևառաջ բնականորեն հղիանալով, ճիշտ ընթացող հղիությամբ և առողջ երեխայի լույս աշխարհ գալով։ Նախկինում ունեցած բորբոքային պրոցեսները սովորաբար չեն անցնում առանց հետևանքների․ դրանք կարող են արգանդափողերի փոփոխություններ առաջացնել (կպումներ)։

Ձվարանների և արգանդի հավելումների բորբոքումներ ունեցած լինելու դեպքում մեծանում է արտարգանդային հղիության վտանգը, այդ պատչառով շատ կարևոր է, որ աղջիկը դեռևս վաղ հասկից տեղյակ լինի և կարողանա հոգ տանել սեփական առողջության մասին։

Անպտղության խնդիրների լուծումը

Եթե ամուսիններ մեկ տարուց ավել կանոնավոր սեռական կյանք են վարում առանց բեղմնականխիչ օգտագործելու, սակայն չի ստացվում հղիանալ, ապա ախտորոշվում է անպտղություն։ Թերապիայի նորարարական մեթոդներն այսօր թույլ են տալիս շատերին լուծել այդ խնդիրն ու առողջ երեխայի կյանք տալ։

Պետք է հաշվի առնել, սակայն, որ ոչ մի մեթոդ կատարյալ չէ և այդ պատճառով էլ խիստ կարևոր է նախքան ամուսնությունը խելամտությունը պահպանելը և սեփական վերարտադրողական առողջության մասին հոգ տանելը՝ առողջ ապրելակերպ վարելով, պարբերաբար գինեկոլոգի դիմելով և ընթացքիկ խնդիրները ժամանակին լուծելով։

views 10734
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը