Եթե ցավում է կուրծքը ...

Եթե ցավում է կուրծքը ...

Կրծքի ցավն անհանգստացնում է կանանց 65-70 %-ին: Ցավային զգացողությունները կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ: Այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են՝ կրծքագեղձերի փքվածությունը, այտուցվածությունը, չափսերի մեծացումը և ցավի առաջացումը, ահազանգում են մաստալգիայի (մաստոդինիա) մասին, որը առողջական խնդիր է և պահանջում է հատուկ ուշադրություն:

Ընթերցեք նաև՝ Ի՞նչ վիտամիներ են անհրաժեշտ կերակրող մայրիկին

Բժիշկները տարբերակում են ցիկլիկ և ոչ ցիկլիկ մաստոդինիա: Առաջինն առաջանում է դաշտանից մի քանի օր առաջ, և ախտանիշները թուլանում կամ անհետանում են ցիկլի առաջին օրվանից սկսած։ Երկրորդ տեսակին բնորոշ է մշտական ցավը (հիմնականում ընդգրկում է միայն մեկ կրծքագեղձը) և կապված չէ դաշտանային ցիկլի հետ: Մաստոդինիայի հիմնական դրսևորումներն են՝

• Որպես վատառողջ վիճակ, որը չի ուղեկցվում նախադաշտանային այլ ախտանիշներով:

• Որպես նախադաշտանային ախտանիշ, որն առկա է այս համախտանիշով տառապող աղջիկների ավելի քան 60 %-ի մոտ: Ցիկլի մոտավորապես կեսին հայտնվում, և աստիճանաբար աճում են կրծքագեղձերի ցավն ու փքվածությունը: Ավելին, կրծքի ցավը սովորաբար ուղեկցվում է ծանրության զգացողությամբ, ջերմությամբ և ճնշմամբ։

• Որպես մաստոպաթիայի կամ կրծքագեղձերի հյուսվածքների բարորակ դիսպլազիայի ախտանիշ՝ արտահայտվածության աստիճանը տարբեր է լինում։ Դիֆուզիվ մաստոպաթիայի զարգացման վաղ փուլում բավականին բարձր է կրծքի փքվածության և ցավի զգացողության աստիճանը, ինչն էլ կնոջը ստիպում է դիմել բժշկի: Իսկ ավելի ուշ՝ վերջին փուլում, երբ կրծքագեղձում հայտնվում են հանգուցավոր գոյացություններ, մաստոդինիայի ախտանիշները թուլանում են:

• Որպես հորմոնալ դեղերի օգտագործման կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հակաբեղմնավորիչների): Ամենից հաճախ, մաստոդինիայի այս տեսակն անհարմարություն է պատճառում միայն հորմոնների ընդունման առաջին ամիսների ընթացքում՝ ադապտացիոն շրջանում։

Ժամանակի ընթացքում կրծքագեղձի ցավը կարող է նվազել: Չնայած՝ այս դեպքում ևս ցանկալի է դիմել բժշկի։ Մաստոդինիան կարող է ահազանգել կնոջ օրգանիզմում առկա բավականին լուրջ խնդրի մասին: Հետևաբար, կրծքագեղձերում առկա ցավի և տհաճ զգացողությունների դեպքում՝ մի՛ հետաձգեք այցը մամոլոգին:

Սովորաբար, կրծքագեղձի արտաքին զննումից և շոշափելուց հետո բժիշկն հիվանդին ուղղորդում է հետագա ստուգումների` ուռուցքների առկայությունը բացառելու համար: Այս դեպքում՝ մինչև 35 տարեկանն իրականացնում են կրծքագեղձի ՈՒՁՀ, դրանից հետո նախապատվությունը տրվում է մամոգրաֆիաին: Հետազոտությունը խորհուրդ է տրվում իրականացնել ցիկլի առաջին օրերին, երբ կաթնագեղձերի վիճակն առավել հանգիստ է: Բուժման տեսակն ընտրվում է անհատապես՝ հաշվի առնելով մաստոդինիայի առաջացման պատճառը, կլինիկական դրսևորումների ուժգնությունը, հիվանդի տարիքն ու առանձնահատկությունները, առկա պաթոլոգիաները։

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: