Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Երեխայի անվան ընտրություն կատարելուց բացի, շատ մայրեր տանջվում են մեկ այլ հարցով՝ արդյոք ճիշտ է, որ ամուսինը ներկա գտնվի ծննդաբերությանը: Հիմա կքննարկենք hամատեղ ծննդաբերության դրական ու բացասական կողմերը։

Ընթերցեք նաև՝ Պտղի հետույքաին առաջադրություն

Համատեղ ծննդաբերության առավելություններն են

  • Բարոյական աջակցություն

Այդ պահին իսկապես դժվար է մենակ մնալը, և մտերիմների բարոյական աջակցությունը կարող է շատ օգնել ծննդկանին։

  • Օգնություն ծննդաբերության ժամանակ

Բացի հուզական մտերմությունից և աջակցությունից՝ ամուսինը ցավային կծկումների ժամանակ  կարող Է օգնել նաև  ֆիզիկապես՝ թեթևացնելով ցավը հատուկ հանգստացնող մերսման միջոցով: Իհարկե, նման մերսման տեխնիկան պետք է սովորել ծննդաբերությունից առաջ: Քանի որ հղիությունը տևում է 9 ամիս, ուստի բավականին ժամանակ կա այդ տեխնիկայի ուսումնասիրման համար:

  • Համատեղ փորձ

Միասին ծննդաբերությունը հաղթահարելը նման է Էվերեստի գագաթը նվաճելուն. ադրենալինի մակարդակը գրեթե նույնն է: Այս փորձությունը ստուգում է զույգի դիմացկունությունը։


 Համատեղ ծննդաբերության բացասական կողմերը

  • Հոգեբանական անպատրաստություն

Ինչպես գիտեք, ծննդաբերությանը ներկա գտնվող շատ  տղամարդիկ ուշագնաց են լինում: Ավաղ, բնությունը տղամարդկանց չի տվել այդ գործառույթը` պատրաստ լինել տեսնելու երեխայի ծնվելու գործընթացը: Եվ բացի այդ՝ նրանք կարող են հետո մեղավոր զգալ իրենց, որ այդ ծանր պահին չէին կարողանում աջակցել իրենց կնոջը: Իհարկե, սա դժվար թե դրական ազդի փոխհարաբերությունների վրա:

  • Հիշողություն ողջ կյանքի համար

Սիրելի կնոջ կերպարը, որից ծնվում է երեխան, դեռ երկար կհիշի նույնիսկ ամենաքիչ տպավորվող տղամարդը։ Համատեղ ծննդաբերությունը, իհարկե, լավ է, բայց չպետք է կարծեք, որ այն կբարձրացնի սեռական գրավչությունը:


Որոշում կայացնելուց առաջ արժե մտածել, թե արդյոք պատրաստ եք, որ ձեր ամուսինը տեսնի ձեզ ծննդաբերելու ժամանակ։ Իհարկե, կան դեպքեր, երբ, դրանից հետո տղամարդը կրկին սիրահարվում է իր կնոջը, բայց միշտ չէ, որ այդպես է:

Եվ  անպայման խորհրդակցեք  զուգընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նա պատրաստ է նման փորձության: Եթե ոչ, ապա պետք չէ խնդրել նրան՝ հակառակ իր ցանկության անել դա։

Ավելի լավ է ձեզ աջակցելու համար դիմել մայրիկին, քրոջը կամ մտերիմ ընկերուհուն:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 16553
Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Ծննդաբերություն

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Ծննդաբերություն

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերություն

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով

Ծննդաբերություն

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով