Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառությունը հեշտացնում է կծկանքների ընթացքը և բարելավում է մայրիկի և երեխայի ինքնազգացողությունը: Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառությունն ապահովում է.

• Ծննդաբերության ընթացքի արագացում։

• Կինը, ով ճիշտ է շնչում, չի կենտրոնանում ցավի վրա, այլ վերահսկում է ներշունչն ու արտաշունչը, ինչի շնորհիվ արգանդի վզիկն ավելի արագ է ընդլայնվում։

• Մկանների թուլացում. ճիշտ շնչառությունը նպաստում է մկանների թուլացմանը, հետևաբար հեշտացնում է ծննդաբերության ընթացքը։

• Ցավի կրճատում. եթե մկանները սեղմված են, ապա արգանդի յուրաքանչյուր կծկման ընթացքում ցավն ուժեղանում է, իսկ մկանների թուլացման հետ նվազում է նաև ցավը։

• Թթվածնի հագեցվածությունը:

Ճիշտ շնչառությունը հնարավորություն է տալիս թթվածնով մատակարարել բոլոր մկաններին ծննդաբերության ընթացքում։ Շնչառության տեխնիկան ծննդաբերության ժամանակ։

Շնչառությունը ռեֆլեքս է, և սովորական վիճակում յուրաքանչյուր մարդ շնչում է առանց դրա մասին մտածելու: Սակայն ծննդաբերության ընթացքում ցավի և մկանային լարվածության պատճառով կանայք հաճախ «մոռանում են» խորը ներշնչել և դանդաղ արտաշնչել:

Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառական տեխնիկան՝ շունչի և արտաշունչի վերահսկումն է: Ծննդաբերության տարբեր փուլերում կինը պետք է շնչի տարբեր ձևերով՝ վերահսկելով շնչառության տևողությունը: Շնչառությունը կծկանքների ընթացքում։ Եթե ցավային կծկանքներն արդեն կանոնավոր են, և ցավը ուժգնանում է, ապա ամենակարևորը՝ չլարվելն ու չբղավելն է. դա խանգարում է արգանդի վզիկի ընդլայմանը:

Ծննդաբերության ընթացքում ծննդկանի շնչառությունն ու պահվածքն օգնում են երեխային հեշտությամբ շարժվել ծննդաբերական ուղիներով և թույլ տալ, որ ծնվելու գործընթացը հնարավորինս արագ ընթանա: Ծննդաբերությանը նախապատրաստվելիս շնչառությունը պետք է լինի հավասարաչափ: Եթե կծկումները դեռևս ուժգին չեն, անհրաժեշտ է դանդաղ ներշնչել (հաշվելով մինչև չորսը) և նույնքան դանդաղ արտաշնչել (հաշվելով մինչև վեցը):

Շնչառության այս ձևը թույլ է տալիս հանգստանալ և թուլանալ: Երբ կծկանքները դառնում են ինտենսիվ, անհնար է հանդարտ շնչել։ Այս դեպքում պետք է շնչել բերանը բաց, մակերեսային և հաճախակի: Ծննդաբերության ժամանակ այս տեխնիկան թույլ է տալիս առանց մեծ լարվածության դիմանալ ամենաուժեղ կծկանքներին:

Որքան ուժեղանում են կծկանքները, այնքան հաճախակի է հարկավոր շնչել, իսկ կծկանքների դադարի ժամանակ, երբ ցավը նահանջում է, անհրաժեշտ է խորը շունչ քաշել և երկար արտաշնչել: Որպեսզի կարողանաք ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչել, կարող եք նախապես սովորել շնչառական տեխնիկան՝ դիտելով համապատասխան տեսանյութեր։

 

  Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով

Ինչպես հաղթահարել գլխացավը, որը ծագում է գոտկային պունկցիայի կամ էպիդուրալ ցավազրկման հետևանքով

Մարդկանց 40 %-ի մոտ գոտկային պունկցիայից և էպիդուրալ ցավազրկումից հետո ողնուղեղային հեղուկի արտահոսքի պատճառով առաջանում է գլխացավ

Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ․ դրական և բացասական կողմերը...

Երեխայի անվան ընտրություն կատարելուց բացի, շատ մայրեր տանջվում են մեկ այլ հարցով՝ արդյոք ճիշտ է, որ ամուսինը ներկա գտնվի ծննդաբերությանը: 

Պտղի հետույքային առաջադրություն

Պտղի հետույքային առաջադրություն

Հղիության ամբողջ ընթացքում պտուղը կարողանում է ժամանակ առ ժամանակ փոխել իր դիրքը։ 34-րդ շաբաթում պտուղը հիմնականում լինում է գլխային առաջադրությամբ․․․

Ծննդաբերություն

Ծննդաբերություն

Բնական ծննդաբերությունն սկսվում է հղիության 37-41-րդ շաբաթում։ Նախքան 37-րդ շաբաթն սկսված ծննդաբերությունը կոչվում է վաղաժամ, 42-րդ շաբաթից հետոն՝ ուշացած․․․․