Գիտնականները պնդում են, որ ալկոհոլի ընդունումից հետո քունը լիարժեք չի լինում 

Գիտնականները պնդում են, որ ալկոհոլի ընդունումից հետո քունը լիարժեք չի լինում 

Հետազոտությունները հաստատում են, որ քնելուց առաջ ալկոհոլի ընդունումը կարող է օգնել քուն մտնելուն, բայց միևնույն ժամանակ խանգարում է քնի բնական ցիկլերին և արթնությանը։ 

Ըստ Լոնդոնի «Քնի կենտրոնի» աշխատակազմի՝ ալկոհոլը նվազեցնում է քուն մտնելու տևողությունը և ապահովում խոր քուն: Այնուամենայնիվ, «արագ» քնի ցիկլը տուժում է, որի ընթացքում երազներ ենք տեսնում, որն ամենակարևորն է ուժերի վերականգնման համար: 

Ալկոհոլի երկարատև չարաշահումը կարող է հանգեցնել անքնության: 

Մինչև վերջերս քնելուց առաջ ալկոհոլի փոքր չափաբաժինը չի համարվել վտանգավոր, և հիվանդանոցներում ու ծերանոցներում երբեմն նույնիսկ առաջարկել են գիշերը լավ քնելու համար մի քանի կում ալկոհոլ օգտագործել:  

Խանգարված քուն 

Մի բաժակ ալկոհոլը կարող է օգնել քնելուն, բայց եթե այն սովորություն է դառնում, ապա կարող է հանգեցնել քնի հետ կապված լուրջ խնդիրների: 

Եթե ալկոհոլից հնարավոր չէ խուսափել, ավելի լավ է խմել քնելուց երկու ժամ առաջ, քանի որ այս ընթացքում ալկոհոլի ազդեցությունը թուլանում է: 

Բայց սա վտանգավոր է, քանի որ ալկոհոլի ընդունումը ոչ միայն դառնում է սովորություն, այլև հանգեցնում է ուղեղի գործունեության մեջ այն բնական ռիթմերի ճնշմանը, որոնք ուղեկցվում են երազներով և լիարժեք քնի պայման են: Բացի այդ, ալկոհոլը հանգեցնում է դժվարաշնչության: Արդյունքում մարդիկ սկսում են տառապել խռմփոցից, իսկ քրոնիկ խռմփացնելը կարող է հանգեցնել շնչառության ռիթմի վտանգավոր խախտման և նույնիսկ դրա կանգի: 

Այս վիճակը կոչվում է ապնոէ: 

Ալկոհոլը ազդում է քնի երեք ասպեկտների վրա: 

Նախ, ալկոհոլը արագացնում է քուն մտնելը: Երկրորդ, այն շատ խորը քուն է առաջացնում: Այս ախտանիշները շատ նման են հակադեպրեսանտներ ընդունող հիվանդների շրջանում նկատվող շեղումներին: Այս կերպ  է բացատրվում ալկոհոլի գրավչությունը՝ անքնությունից տառապողների համար: 

Այնուամենայնիվ, կա նաև քնի երրորդ ասպեկտ, որն ալկոհոլի ազդեցությամբ խափանվում է ավելի ուշ՝ աչքերի արագ շարժումներով ուղեկցվող փուլում: Սա քնի այսպես կոչված «արագ» փուլն է, որն ամենաարդյունավետն է մարդու նորմալ հոգեֆիզիոլոգիական գործունեության վերականգնման համար: 

Ալկոհոլը չի կարող փոխարինել քնաբերներին։ Ալկոհոլի ազդեցությամբ քունը  սկզբնական շրջանում կարող է խորը լինել, սակայն հետո խանգարվել: Բացի այդ՝ խորը քունը կարող է առաջացնել խռմփոց և նույնիսկ շնչառության կանգ։

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: