Կարելի է արդյոք հղի կանանց պատվաստվել Քովիդ-19-ի դեմ

Կարելի է արդյոք հղի կանանց պատվաստվել Քովիդ-19-ի դեմ

ԱՄՆ-ում հղի կանայք արդեն մի քանի ամիս է ինչ պատվաստումներ են անում:
Եվ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև որոշ այլ երկրներում, մասնավորապես, Բրիտանիայում, Իսրայելում և Բելգիայում։ Այս երկրներում եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի դեմ հղի կանանց պատվաստումները ոչ միայն անվնաս են, այլ, ընդհակառակը, անհրաժեշտ են։ Այնուամենայնիվ, Գերմանիայում հղի և կերակրող կանանց համար պատվաստումների ընդհանուր առաջարկություն դեռ չկա։
RKI-ն տատանվում է տվյալների պակասի պատճառով։ Ապրիլին Ռոբերտ Քոչի ինստիտուտի (RKI) պատվաստումների հանձնաժողովը դեմ է արտահայտվել ապագա մայրերի զանգվածային պատվաստմանը: Միայն հղի կանայք, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ և գտնվում են ռիսկային խմբում, կարող են պատվաստվել, բայց միայն իրենց ցանկությամբ և մանրամասն ուսումնասիրություններից հետո: Ըստ պատվաստումների հանձնաժողովի՝ ընդհանուր առաջարկություն անելու համար դեռևս սպառիչ տվյալներ չկան, քանի որ հղի կանայք հազվադեպ են մասնակցում բժշկական հետազոտություններին և փորձակումներին։ STIKO-ն դեմ չէ ապագա մայրերի պատվաստմանը, բայց նաև չի կարող խորհուրդ տալ զանգվածային պատվաստում՝ տվյալների բացակայության պատճառով։ Իսկ այս անորոշ հայտարարությունները ապագա մայրերի մոտ անվստահություն են ներշնչում, ուստի խուսափում են պատվաստվելուց։


Գինեկոլոգները հիմնականում կողմ են պատվաստմանը։ Այդ իսկ պատճառով գերմանական ռեանիմատոլոգներն ու գինեկոլոգները վերջերս որոշել են ուժեղացնել ճնշումը: Ի վերջո, հղիությունը մեծացնում է քովիդով վարակվելու ռիսկը, և, բացի այդ, հավաքվել են բավականին հուսալի տվյալներ պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ:
Հղիության ընթացքում քովիդի ծանր ընթացքի ռիսկը մեծանում է։
Հղի կանայք գտնվում են ռիսկային խմբում։ BMJ-ի բրիտանական մասնագիտացված բժշկական ամսագրում տպագրվել է մի մեծ նյութ՝ ամփոփելով այս թեմայի վերաբերյալ ավելի քան 190 ուսումնասիրությունների արդյունքները: Նրանց մասնակցել է գրեթե 68 հազար կին:
Եզրակացությունները կասկածներ չեն թողնում։ Կորոնավիրուսը հղի կանանց համար 5 անգամ ավելի հաճախ ընթանում է առանց ախտանիշների: Բայց ռիսկը կրկնակի մեծ է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո ապագա մայրերը կարող են ինտենսիվ թերապիայի կարիք ունենալ: Մահվան ռիսկը նույնպես չի բացառվում և, ցավոք, կան նաև նման դեպքեր՝ 10 000-ից 2-ը: 35 տարեկանից հետո մահվան ռիսկը մեծանում է, հատկապես եթե առկա են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ավելորդ քաշը կամ հարակից հիվանդությունները։ Հիմնականում՝ հղի կանայք հակված են նույնքան ռիսկի, որքան 70-ից 84 տարեկանները։ Եթե հղի կանայք գտնվում են բարձր ռիսկային խմբում, ապա հիմնական նպատակը պետք է լինի նրանց պաշտպանությունը։


Այնուամենայնիվ, ոչ բոլոր պատվաստանյութերն են համապատասխան հղի կանանց: Նրանց խորհուրդ է տրվում պատվաստել միայն MRNA-ի վրա հիմնված պատվաստանյութերով: Դժվար է ընտրությունը ռիսկի և օգուտի միջև։Այնուամենայնիվ կան շատ հղի կանայք, ովքեր կցանկանային պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց նման հնարավորություն չկա։ Բժիշկները փորձում են նվազագույնի հասցնել պատվաստումների ցանկացած ռիսկ:
Սակայն կինն ինքն է որոշում և ընտրություն կատարում՝ կորոնավիրուսով վարակվելու, հիվանդության ծանր ընթացք ունենալու վախի և իրեն ու երեխային գուցե վնաս հասցնող պատվաստման ռիսկի միջև։
 
 
 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 

 

 


 


 

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է