Դեմենցիայի 10 վաղ ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել

Դեմենցիայի 10 վաղ ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել

Դեմենցիայի դեպքում ուղեղի բջիջները վնասվում կամ ոչնչացվում են դրա տարբեր հատվածներում։ Ոմանց մոտ առաջինը վնասվում է հիշողության պահպանման հետ կապված հատվածները, այլոց մոտ խախտվում են վարքագծային գործառույթները: Բջիջների ոչնչացումն ազդում է նաև մտածողության արագության վրա, խոսելու կամ կողմնորոշվելու ունակության վրա:
Որքան հետագա հիվանդությունը զարգանում է, այնքան ոչնչանում են ուղեղի բջիջները: Եվ դա չի դադարում, քանի դեռ անձի անհատականությունը չի ջնջվել: Դեմենցիայի տեսակները շատ են` հայտնի Ալցհայմերի հիվանդությունից մինչև տարատեսակ անոթային խանգարումներ: Ցավոք, այն չի բուժվում, սակայն դեմենցիայի զարգացումը կարող է դադարեցվել, իսկ որոշ ախտանիշներ՝ վերացվել։ Պարզապես անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և կանխարգելել հիվանդության զարգացումը։
Որոնք են դեմենցիայի վաղ ախտանիշները
1. Խոսելու ընթացքում համապատասխան բառի որոնման դժվարություն
«Լեզվիս ծայրին է, բայց չեմ հիշում»: Սա պատահում է գրեթե բոլորի հետ, նույնիսկ երիտասարդ և լիովին առողջ մարդկանց: Բայց, եթե սա հաճախակի է կրկնվում, ուրեմն դեմենցիայի վաղ նշաններից է:
2. Մոռացկոտություն
Եթե երբեմն մոռանում եք, թե որտեղ է բանալին կամ հեռախոսը, նորմալ է։ Բայց եթե մարդը սկսում է պարբերաբար կորցնել իրերը, չի կարողանում հիշել, թե ինչ է կերել նախաճաշին, թե ինչի մասին է խոսել գործընկերոջ հետ, ապա դա վկայում է ճանաչողական խախտումների զարգացման մասին:
3. Անհանգստություն, կասկածամտություն
Եթե ուրախ ու աշխույժ մարդը հանկարծ սկսում է չվստահել մարդկանց, դառնում է չափազանց կասկածամիտ, և այս ամենը դրսևորվում է կտրուկ, ապա հավանական է, որ դեմենցիայի ախտանիշ է:
4. Տրամադրության փոփոխականություն, դեպրեսիա
Ուղեղի բջիջների վնասը կարող է ազդել կարևոր հորմոնների արտադրության վրա, ներառյալ տրամադրությունը կարգավորող: Հիվանդների մոտ հիվանդության հենց սկզբնական փուլում նկատվում է դեպրեսիա:
5. Անձի խառնվածքի փոփոխականություն
Երբ կենսուրախ մարդը դառնում է տխուր ու պարփակված կամ հակառակը՝ ամաչկոտ մարդը հանկարծ դառնում է չափազանց շփվող: Նշված խառնվածքի փոփոխությունները դեմենցիայի ազդանշաններ են:
6. Ժամանակի և տարածության մեջ կողմնորոշման խախտումներ
Պարբերաբար չեք կարողանում հիշել ամիս-ամսաթիվը, մոռանում եք ճանապարհը և այլն...
7. Հոբբիի նկատմամբ հետաքրքրության կորուստ
Ապատիա, հետաքրքրության անկում այն ամենի նկատմամբ, ինչը սիրում եք,
խուսափում եք հարազատներից ու ընկերական շփումներից։
8. Չնպատակաուղղված գործողություններ
Մարդը պայուսակ է վերցնում և գնում խանութ, բայց վերադառնում է առանց գնումների:
9. Զրույցի ժամանակ չհասկանալ տրամաբանությունը
Ուղեղի գործունեության խախտումը թույլ չի տալիս կենտրոնանալ և չշեղվել խոսակցությունից։
Մտքերի հստակ և համառոտ ձևակերպելու կորած ունակության պատճառով մարդը հաճախ մոռանում է, թե ինչ էր ուզում ասել:
10. Անընդհատ խնայելու, իրերը պահելու և հին իրերից չհրաժարվելու հակում։
Ինչ անել, եթե նկատել եք դեմենցիայի վաղ ախտանիշներ
Իդեալական տարբերակը՝ հիշել (ցանկալի է նույնիսկ գրել) բոլոր խանգարող նշանները և դիմել թերապևտի կամ նյարդաբանի: Բժիշկը կլսի ձեզ, կուսումնասիրի ձեր ապրելակերպը, կառաջարկի որոշ թեստեր հանձնել, օրինակ, մեզի և արյան մեջ որոշել շաքարի մակարդակը, վահանաձև գեղձի հորմոնները: Կարող է անհրաժեշտ լինել կատարել սրտագրություն կամ գլխի ՄՌՇ (МРТ):


Փաստն այն է, որ տարբեր գործոններ ազդում են ուղեղի վիճակի վրա.
• էնդոկրին խանգարումներ,
• նյութափոխանակության խանգարում,
• անեմիա,
• վիտամինների դեֆիցիտ,
• արյան մատակարարման խանգարումներ,
• օգտագործվող դեղամիջոցների կողմնակի ազդեցություններ։
Դեմենցիայի ախտորոշումից առաջ բժիշկը նախ պետք է բացառի այս գործոնները: Իսկ եթե ձեր կասկածները հաստատվում են, և ախտորոշվում է դեմենցիա, մասնագետը ձեզ կասի, թե ինչ անել: Անհրաժեշտության դեպքում նշանակվում են դեղեր, որոնք կարող են աջակցել ուղեղի բջիջներին և պաշտպանել դրանք վնասվելուց:


Բացի այդ, ձեզ հարկավոր է վարել համապատասխան կենսակերպ։
1. Շատ շարժվեք
Ֆիզիկական գործունեությունը լավացնում է արյան մատակարարումը ուղեղին, և օգնում է վերականգնելուն: Ավելի շատ քայլեք, հեծանիվ վարեք և փորձեք շաբաթական առնվազն 150 րոպե նվիրել սպորտին:
2. Շփվեք, նույնիսկ եթե չեք ցանկանում...Ուղեղի համար անհրաժեշտ է սոցիալական գործունեությունը: Նա օգնում է երկար ժամանակ պահպանելու երիտասարդությունը և առողջությունը:
3. Մարզեք ուղեղը
Կարդացեք, լուծեք հանելուկներ և խաչբառեր, սովորեք չինարեն, հետևեք լուրերին, փորձեք ամեն օր մի նոր բան պարզել:
4. Թողե՛ք ծխելը
Ապացույցներ կան, որ նիկոտինը կարող է մեծացնել ուղեղի թուլության և անոթային հիվանդությունների ռիսկը: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր շարունակում են ծխել 45 տարեկանից հետո:
5. Բավարար չափով քնեք
Ապահովեք օրական առնվազն 7-8 ժամ քուն: Խորհրդակցեք թերապևտի հետ եթե անքնություն ունեք։
6. Հետևեք սննդակարգին
Ուղեղի առողջության համար կարևոր են բանջարեղենը, միրգը, ձուկը, ընկույզը, ձիթայուղերի բարձր պարունակությամբ սնունդը:
7. Խուսափեք վիտամինային դեֆիցիտից
D վիտամինի պակասը մեծացնում է այս հիվանդության զարգացման ռիսկը։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել B և C վիտամիններին։
 

Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։