Կյանքը կորոնավիրուսից հետո․ 13 փաստ հետկորոնավիրուսյան համախտանիշի մասին

Կյանքը կորոնավիրուսից հետո․ 13 փաստ հետկորոնավիրուսյան համախտանիշի մասին

Բացի կորոնավիրուսի բարդությունների հետ կապված վտանգներից, մարդիկ բախվում են հետկորոնավիրուսյան սինդրոմին: Դա բացասաբար է ազդում կյանքի որակի վրա և մեծացնում է կանխատեսումների անորոշությունը՝ առողջության ընդհանուր վիճակի բարելավման համար:
Սուր COVID-19 հիվանդության կարճաժամկետ ընթացքը՝ 4 շաբաթից ոչ ավելի է:
COVID-19-ի ընթացիկ ախտանիշները ուղեկցում են հիվանդին 4-12 շաբաթվա ընթացքում:
Հետկորոնավիրուսյան սինդրոմը այսպես կոչված երկար քովիդն է, երբ մարդը երեք ամսից ավելի հիվանդ է լինում:
Ըստ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ 10 հիվանդներից 1-ը 12 շաբաթվա ընթացքում ունենում է տհաճ զգացողություններ (ֆիզիկական և հոգեբանական):
Գիտնականները շարունակում են ուսումնասիրել հետքովիդյան համախտանիշը: Այս պահին հայտնի է, որ հիվանդության դրսևորումները անհատական են և մեծապես կախված են օրգանիզմի սկզբնական վիճակից: Այնուամենայնիվ, կան հայտնի փաստեր հետքովիդյան համախտանիշի մասին:


1. Առնվազն մեկ ախտանիշ մնում է երկար ժամանակ
Հիվանդությունից հետո փոքր-ինչ վատ ինքնազգացողություն է նկատվում հիվանդներից 50-80 %-ի մոտ։ Իտալացիների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսից բուժվող մարդկանց 87 %-ը շարունակում է բողոքել առնվազն մեկ ախտանիշից: Ամենից հաճախ դա հոգնածությունն է կամ շնչառության պակասը:
Միևնույն ժամանակ, չհոսպիտալացված հիվանդներից 27 %-ի մոտ առկա է վատ ինքնազգացողություն հիվանդությունից երկու ամիս անց:


2. Երկար վերականգնումը նորմալ է
Հետկորոնավիրուսյան համախտանիշ ունեցող մարդիկ կարող են ոչ այնքան լավ զգալ ավելի քան երկու ամիս: Հիվանդության դրսևորման դեպքում ամենակարևորը այլ ախտորոշումների հերքումն է: Իսկ այն հարցին, թե ինչու է մարդը այդքան երկար ժամանակ վատ զգում, գիտնականները դեռ չեն կարող պատասխանել:


3. SARS վիրուսների նախորդ տարբերակները նույնպես պահանջում էին երկարաժամկետ վերականգնում:
ԱՀԿ զեկույցը հետազոտություն է տալիս, որ նախորդ սերնդի թոքաբորբը նույնպես հետք է թողել հիվանդների առողջության վրա: Նույն փաստաթղթում առկա է վիճակագրություն, ըստ որի՝ քրոնիկ հոգնածության սինդրոմը 40 %-ով վերականգնվել է երեքուկես տարի անց:


4. Հիվանդությունը ընթանում է ալիքներով
Համաձայն Survivor Corps-ի, որը հարցազրույց է անցկացրել ավելի քան 5 հազար հիվանդների հետ, հիվանդությունը կարող է ընթանալ ալիքաձև: Այս դեպքում սրումների միջև ընկած ժամանակահատվածները 7-10 օր են: Լավ նորությունն այն է, որ ամեն անգամ վատ ինքնազգացողությունն ավելի մեղմ է դառնում: Այնուամենայնիվ, որոշների մոտ հիվանդությունը նահանջում է աստիճանաբար:


5. Հետքովիդյան համախտանիշի ախտանիշներ
Ամենից հաճախ նկատվում են հետքովիդյան հետևյալ սինդրոմները.
• քրոնիկ հոգնածություն
• շնչարգելություն
• հազ
• հոդացավ
• կրծքավանդակի ցավ
Որոշ հիվանդների մոտ նկատվում է նաև՝
• ուշադրության կենտրոնացման հետ դժվարություններ
• ընկճախտ (դեպրեսիա)
• մկանացավ
• գլխացավ
• ջերմություն (կարող է պարբերաբար բարձրանալ և իջնել)
• տախիկարդիա
Հազվադեպ նկատվում է՝
• սրտամկանի բորբոքում
• թոքերի գործառույթի խանգարում
• երիկամային խնդիրներ
• ցան
• մազաթափություն
• համի և հոտի կորուստ
• անքնություն
• տագնապ
• տրամադրության փոփոխականություն


6. Հետկորոնավիրուսյան համախտանիշ ունեցող հիվանդները կարող են ունենալ հոգեբանական աջակցության կարիք
Մի՛ ամաչեք և կապվեք հոգեբանի հետ: Covid-19-ից հետո վերականգնված յուրաքանչյուր հինգերորդ հիվանդ հոգեկան առողջության խնդիրներ է ունենում՝ ընկճախտ, անհանգստություն, թուլություն: Այս խնդիրների հիմնական պատճառները դեռևս դժվար է որոշել: Սա կարող է լինել վիրուսի ազդեցությունը ուղեղի վրա, բայց նաև ազդում են համաճարակային պայմանները՝ մեկուսացումը, ֆինանսական վնասները, իրենց առողջության և սիրելիների մասին մտածմունքը: Նման փորձառությունները չեն կարող դրականորեն ազդել մարդու հուզական վիճակի վրա: Ամեն դեպքում, պետք չէ անուշադրության մատնել հուզական բարեկեցությունը։ Բոլոր հարցերի համար կարող եք դիմել հոգեբաններին կամ զանգահարել «թեժ գիծ»։


7. Ռիսկային խմբում են տարեցները
«Sciene» ամսագիրը նշում է, որ հստակ սահմանել, թե ում մոտ կառաջանա հետքովիդյան սինդրոմ, անհնար է։ Օրինակ՝ նրանք, ովքեր ծանր վիճակում են, երկու ամսից կարող են վերադառնալ նորմալ կյանք: Բայց նրանք, ովքեր առավել թեթև են տարել հիվանդությունը, երբեմն երկար ժամանակ չեն կարող ազատվել ախտանիշներից: Այնուամենայնիվ, հոդվածում ասվում է, որ հետքովիդյան սինդրոմը ավելի հաճախ դրսևորվում է 50 տարեկանն անց և երկու կամ երեք քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։


8. Ավելորդ քաշը, բարձր ճնշումը և մենթալ առողջության խնդիրները կարող են երկարեցնել հետքովիդյան սինդրոմը:
Ինչ վերաբերում է առաջին երկու կետերին, ապա այս ախտանիշները մարդիկ ավելի հաճախ զգում են քովիդի առաջին փուլերում: Ըստ այդմ, վերականգնման գործընթացը կարող է ավելի երկար տևել: Հոգեկան խնդիրների միտում ունեցող հիվանդների մոտ վիրուսը կարող է առաջացնել լրացուցիչ բարդություններ:


9. Կանայք տառապում են հետքովիդյան համախտանիշից ավելի հաճախ, քան տղամարդիկ։
Գլազգոյի համալսարանի ուսումնասիրության համաձայն, որտեղ հետազոտությունն իրականացվել է մինչև 50 տարեկան հիվանդների շրջանում, հիմնականում կանայք են, որ հիվանդությունից հինգ ամիս հետո դեռևս լիովին չեն վերականգնվել: Ինչու է վիրուսի երկարատև արձագանքը կախված սեռից՝ գիտնականները դեռ չեն պարզել:


10. Հետկորոնավիրուսյան սինդրոմը կարող է ազդել կանանց առողջության վրա
Հիվանդները, ովքեր նախկինում նման խնդիրներ չեն ունեցել, դժգոհում են ցիկլի խախտումներից, որովայնի ներքևի հատվածում ցավի առկայությունից


11. Երեխաները նույնպես տառապում են հետքովիդյան սինդրոմով
Երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունը անցնում է ասիմպտոմատիկ և վատ ինքնազգացողությունն առաջանում է մի քանի շաբաթ անց։ Շվեդիայում գրանցվել են մի քանի դեպքեր, երբ ախտանշանները չեն անցել երեխաների մոտ նույնիսկ վեց կամ ութ ամիս անց: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածի ավարտին բոլոր փոքր հիվանդները վերադարձել են սովորական կյանք:


12. Ժամանակին ստացած բուժումը կօգնի վերականգնելու
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջնականապես ազատվել սրտի և թոքերի հետ կապված ախտանիշներից, հնարավոր է պատշաճ թերապիայի և առողջության նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ: Ամենակարևորն այն է, որ արագ ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: Միևնույն ժամանակ փորձագետները շեշտում են, որ բարեկեցության բարելավման կարգը պետք է ներառի ոչ միայն ֆիզիկական վարժություններ, այլև հոգեբանի հետ աշխատանք: Կախված հիվանդի վիճակից՝ վերականգնման գործընթացը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:


13. Համացանցային «խմբերն» օգնում են վերականգնվելուն
Որպեսզի օգնեն միմյանց հետքովիդյան սինդրոմը հաղթահարելու, մարդիկ սկսեցին կազմակերպել առցանց օժանդակ խմբեր, որտեղ կիսում են իրենց փորձը: Նման «խմբեր» կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Պակիստանում և այլ երկրներում:
 
 
 Աղբյուրը
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: