Լիբիդոյի հետ կապված խնդիրներ, ինչպես լուծել դրանք

Լիբիդոյի հետ կապված խնդիրներ, ինչպես լուծել դրանք

Լիբիդոյի հայեցակարգի շուրջ հաճախ վեճեր են առաջանում: Բայց կան որոշակի ֆիզիոլոգիական և հոգեբանական չափանիշներ, որոնք թույլ են տալիս տալ այս տերմինի քիչ թե շատ ճշգրիտ սահմանում և նշանակել առողջ լիբիդոյի նշանները:
Լիբիդոն՝ սեռական գրավչության, ցանկացած սեռական գործունեության ցանկությունն է: Դա կարող է լինել՝ միտք, սեռական երևակայություն և սեռական հարաբերությամբ զբաղվելու ցանկություն: Դա կարող է նախորդել սեռական շփմանը կամ առաջանալ ընթացքում:
Հաճախ, լիբիդոյի հետ դժվարությունների հանդիպելիս մարդիկ մնում են մենակ և չեն փորձում լուծել այն:

Ընթերցեք նաև՝ Սեքսը ոչ միայն հաճույք է, այլև առողջության գրավական


Ինչպես չափել լիբիդոն
Լիբիդոյի չափման համար որևէ թեստ գոյություն չունի էնդոկրինոլոգիայում։ Լիբիդոյի չափման համար բժիշկները սովորաբար հարցեր են ուղղում բուժառուներին՝ որքան հաճախ են զբաղվում սեռական հարաբերությամբ, արդյոք ունեն սեռական գրավչություն, որքան հաճախ է մարդը դառնում սեռական հարաբերությունների նախաձեռնող: Օրինակ՝ հնարավոր է, որ մարդը սեռական հարաբերություն է ունենում շաբաթական երեք անգամ, բայց 100 % դեպքերում նախաձեռնողը զուգընկերն է: Մեկ այլ կարևոր կողմ է, երբ մենք խոսում ենք լիբիդոյի մասին՝ նկատի ունենալով օրգազմը: Հաճախբուժառուներին հարցնում են՝ մարդը ուժգին է համարում իր օրգազմը, կամ դիտվում է արդյոք օրգազմի ուժգնության նվազում: Այս հարցերի պատասխանները օգնում են բժիշկներին հասկանալու՝ արդյոք առկա են էնդոկրինոլոգիական խանգարումներ:


Կանանց լիբիդոյի գնահատման մեթոդներից են՝
• Մոսկվայի հոգեբուժության հետազոտական ինստիտուտից Իրինա Բոտնևայի աշխատությունը՝ սեռական վարքի վեկտորի սահմանման մասին
• հոգեբան Հանսա Այզենկայի հարցաթերթիկը՝ սեքսի շուրջ
• Քինիկա Յանեսենի և Ջոն Բանկոֆթի հարցաթերթիկը՝ սեռական խառնվածքի շուրջ
• Պատրիկ Կարնեսի թեստը՝ սեռական ցանկության դրսևորման շուրջ
Տղամարդկանց համար՝
• սեռական ցանկության վեկտորային սահմանման հավաքածու, որը մշակվել և փորձարկվել է սեքսոլոգներ Ջորջ Վասիլչենկոյից կողմից, Մոսկվայի հոգեբուժության ինստիտուտում.
• հոգեբան Հանսա Այզենկայի հարցաթերթիկը տղամարդկանց համար,
• սեռական կախվածություն հայտնաբերելու թեստ՝ Պատրիկի կողմից,
• Գեորգի Մշալա․ Ինչն է ազդում լիբիդոյի վրա
Սեռական ցանկությունը՝ բազմաֆունկցիոնալ գործընթաց է, որտեղ ներգրավված են և՛ հորմոնները, և՛ ապրելակերպը, և՛ հոգեբանությունը: Իհարկե, հորմոնների դերը ամենամեծն է։ Առաջին հերթին, դրանք տեստոստերոնն ու էստրոգեններն են: Այս երկու հորմոններն էլ կարևոր են տղամարդկանց և կանանց համար: Անհրաժեշտ է հասկանալ այս հորմոնների սինթեզի մեխանիզմը։ Մեր օրգանիզմում կանացի սեռական հորմոնները (էստրոգեններ) ձևավորվում են տղամարդկանց հորմոններից (անդրոգեն):


Կանանց հորմոնները մարմնում ուղղակիորեն չեն սինթեզվում: Ուստի, եթե խախտվում է տղամարդկանց հորմոնների սինթեզը՝ խախտվում է նաև կանացի հորմոնների սինթեզը։ Սխալ է ենթադրել, որ գրավչության համար միայն տեստոստերոնն է պատասխանատու: Կան հետազոտություններ և տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ եթե մենք արհեստականորեն արգելափակում ենք տղամարդկանց սեռական հորմոնների անցումը կանանց, ապա դա բացասաբար է անդրադառնում լիբիդոյի վրա: Այսինքն, տեստոստերոնը բարձր է, էստրոգենները ցածր են, եւ այս ֆոնի վրա սեռական ցանկության անկում կա: Հետևաբար, միշտ գնահատում են բոլոր սեռական հորմոնների մակարդակը։
Պրոլակտինը նույնպես չափազանց կարևոր է, որը հիպոֆիզի հորմոնն է։ Վերը նշված հղման արժեքների բարձրացումը կնվազեցնի լիբիդոն: Բացի այդ, մենք գնահատում ենք նաև վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը: Վահանաձև գեղձի հորմոնների բացակայությունը հրահրում է պրոլակտինի մակարդակի բարձրացումը, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում լիբիդոյի վրա: Բժիշկը նախ ստուգում է՝ կա արդյոք ընդհանուր սոմատիկ պաթոլոգիա. օրինակ՝ երկաթի անբավարարություն-անեմիա, քրոնիկ հոգնածություն, ուժերի անկում, որը հաստատ կազդի լիբիդոյի վրա:


Մարդու հոգեբանական բարեկեցությունն ու մխիթարությունը ուժեղ ազդեցություն ունեն լիբիդոյի վրա: Բարեկեցություն ասելով՝ հասկանում ենք մարդու փոխհարաբերությունը արտաքին աշխարհի և մարդկանց հետ: Օրինակ՝ տղամարդիկ կարող են չունենալ հորմոնային խանգարում, բայց սեռական ցանկությունը կրճատվում է կամ նույնիսկ բացակայում է, քանի որ ներկայիս զուգընկերուհու հետ ունի անձնական խնդիրներ:
Ահա լիբիդոյի անկման տանող հոգեբանական պատճառների ցանկը․
• մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
• երկարաժամկետ սեռական ձեռնպահություն,
• դեպրեսիվ կամ ճնշված հուզական վիճակ,
• առանցքային կարիքների դժգոհություն,
• զուգընկերոջ հանդեպ անվստահություն,
• հիասթափություն զուգընկերոջից,
• ցածր ինքնագնահատական,
• վախ, որ հաճույք չես պատճառի զուգընկերոջդ,
• սեռական անհաջող փորձ,
• գերագնահատված ակնկալիքներ սեռական շփումից, որոնք արդարացված չեն,
• անցյալ հարաբերությունների բացասական փորձ,
• սեքսի սենսացիաների նվազում. սա բնորոշ է զույգերին, որոնք միասին են արդեն երկար ժամանակ,
• կոնֆլիկտային իրավիճակներ զուգընկերոջ հետ:


Ինչպես բարձրացնել լիբիդոն
Առաջին հերթին անհրաժեշտ է դիմել մասնագետի, վերացնել լիբիդոյի կրճատման բնական պատճառները: Օրինակ, քնի քրոնիկ խանգարում, որը թույլ չի տալիս մարդուն վերականգնվել։
դա ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա լիբիդոյի վրա: Գիշերային աշխատանքը կարող է հանգեցնել հորմոնների արտադրության շրջանային ռիթմի խախտման, որն էլ կհանգեցնի լիբիդոյի նվազման։
Չկան լիբիդոյի բարձրացման ժողովրդական միջոցներ, պարզապես անհրաժեշտ է՝ բավարար քնել, նվազեցնել սթրեսի մակարդակը, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը։ Ցանկության անկումը կարող է լինել դեպրեսիայի ախտանիշ, սթրեսի, հոգեկան և ֆիզիկական ծանրաբեռնվածության, անձնական խնդիրների, միջանձնային հակամարտությունների ախտանիշ: Հոգեբուժական գործոնների հետևանքով կրճատված լիբիդոյի շտկման համար հոգեթերապևտը կարող է օգտագործել ճանաչողական-վարքային հոգեբուժության, համակարգային հոգեբուժության, ֆիզիկական ուղղվածություն ունեցող թերապիայի, հոգեվերլուծության և հուզական-կենտրոնացած թերապիայի մեթոդներ:
Կան մթերքներ, որոնք մեծացնում են լիբիդոն
Սա պարզապես միֆ է: Ոչ մի մթերք չի կարող ազդել լիբիդոյի վրա:
Կարող եք վայելել ոստրեները, ավոկադոն և կոճապղպեղը, բայց եթե խնդիր կա՝ կարգավորել սեռական ցանկության մակարդակը, ավելի լավ է անհապաղ կապվել մասնագետի հետ:
Ինչպես նվազեցնել լիբիդոն
Եթե մարդը կայուն լիբիդո ունի, նա գոհ է դրանից և գտնում է իր սեռական ցանկությունը բավարարելու ուղիներ, ապա ոչինչ պետք չէ կրճատել: Սա պաթոլոգիա չէ: Եթե մարդը ունի հիպերտոֆիալ սեռական գրավչություն, որը նա չի կարող վերահսկել, այն տալիս է անհանգստություն և նվազեցնում է կյանքի որակը, ապա նա պետք է կապվի հոգեբույժի հետ:


Անոմալապես բարձրացված լիբիդոն կարող է առաջացնել որոշ հոգեկան խանգարումների, օրինակ՝
• անլիարժեքության բարդույթ,
• նևրոտիկ փորձառություններ,
• մանիակալ սինդրոմ,
• թաքնված համասեռամոլություն,
• ուղեղի պաթոլոգիա, ուղեղի վնասվածքներ, հիպոթալամիկ շրջանի ուռուցք, դիստֆալ կառույցների խանգարում,
• հորմոնալ դիսֆունկցիաներ։
Կարևոր է նշել, որ սեռական ցանկության անկումը կամ բարձրացումը պետք է դիտարկել դինամիկայում և հաշվի առնել ցանկության կտրուկ փոփոխությունները և դրանց համատեքստը: Եթե մարդը հակված է ցածր խառնվածքի, սա չի նշում դեպրեսիայի կամ խնդիրների ախտանիշների առկայությունը և ընդհակառակը: Այն չի համարվում զուգնկերոջ նկատմամբ գրավչության կորստի խնդիր։ Սովորաբար, լիբիդոն անձին և նրա զուգընկերոջը անհարմարություն չի պատճառում, չունի կտրուկ բարձրացում կամ կրճատում և համապատասխանում է արտաքին իրավիճակին:


Կարո՞ղ է լիբիդոն ընդմիշտ վերանալ
Ոչ, մենք գրեթե միշտ կարող ենք այն վերականգնել:
Ե՞րբ է լիբիդոն վերադառնում ծննդաբերությունից հետո
Ամեն ինչ շատ անհատական է: Լիբիդոն ոչ բոլորի մոտ է նվազում: Բայց սա հազվադեպ չէ: Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո կա պրոլակտինի ակտիվ զարգացում։ Հետևաբար, լիբիդոն կարող է կրճատվել կրծքով կերակրման ընթացքում:
Բացի այդ, երեխայի գալով ծնողները, որպես կանոն, դադարում են նորմալ քնել, կանայք կարող են ունենալ երկաթի անբավարարություն՝ անեմիա, կամ վիտամին D-ի պակաս։ Այս ամենը նվազեցնում է լիբիդոն, սակայն լիբիդոն չի կարող ընդմիշտ կորչել։ Այն վերադառնում է, երբ վերականգնվում է դաշտանային ցիկլը։ Բացի այդ, եթե հղի կամ կերակրող կնոջը անհանգստացնում է լիբիդոյի անկումը, նա կարող է դիմել էնդոկրինոլոգի, քանի որ կան լիբիդոն խթանելու տարբեր մեթոդներ։
 
 
 Աղբյուրը
 

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: