Նոր սերնդի օրալ հակաբեղմնավորիչները և ձվարանների ուռուցքների նվազեցված ռիսկը
Վերարտադրողական շրջան
14671
Նոր սերնդի օրալ հակաբեղմնավորիչները և ձվարանների ուռուցքների նվազեցված ռիսկը
Աշխարհում շուրջ 100 միլիոն կին օգտագործում է հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել ձվարանների քաղցկեղի ռիսկի նվազեցում կանանց մոտ, ովքեր համակցված օրալ հակաբեղմնավորիչներ են ընդունել: Պետք է հիշել, որ այս ուսումնասիրությունները վերաբերում էին հին սերնդի դեղամիջոցներին, որոնք պարունակում էին էստրոգենի և պրոգեստերոնի ավելի մեծ դեղաչափեր (դոզա):
Նոր սերնդի օրալ հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց համար կարևոր էր իմանալ՝ արդյոք այդ առավելությունն ազդում է իրենց վրա:
Գիտնականներն ուսումնասիրել են ժամանակակից հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը (համակցված և պրոգեստոգեն) ձվարանների քաղցկեղի բոլոր տեսակների վրա, ներառյալ հատուկ, վերարտադրողական տարիքի կանայք: Օգտագործելով դեղաբանական և ուռուցքաբանական գրանցումներ՝ նրանք վերլուծեցին կանանց տվյալներ։ Այդ տվյալների հիման վրա՝ կանայք բաժանվել են երեք կատեգորիաների: Առաջինը երբեք չի դիմել հորմոնալ հակաբեղմնավորիչների, երկրորդն այն օգտագործել է ուսումնասիրության պահին կամ դադարեցրել է դեղորայքը ոչ ավելի, քան մեկ տարի առաջ, իսկ երրորդը մեկ տարուց ավելի չի օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոց: Հորմոնալ հակաբեղմնավորման մեթոդներից համակցված օրալ հակաբեղմնավորիչների բաժինը կազմել է 86 %: Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ, ովքեր երբևէ չեն օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչներ, ձվարանների քաղցկեղի մակարդակը տարեկան 7,5-ն է՝ 100,000-ի համար, իսկ օգտագործելու դեպքում այս ցուցանիշը զգալիորեն ցածր է (տարեկան 100, 000-ից 3,2):
Միայն գեստագենիկ հակաբեղմնավորիչ օգտագործած կանանց մոտ չկա պաշտպանիչ ազդեցության հավաստի հաստատում, չնայած գիտնականները կենտրոնանում են այն փաստի վրա, որ շատ բուժառուներ (պացիենտ) առանց էստրոգենի օգտագործում էին հակաբեղմնավորիչներ: Համակցված հակաբեղմնավորիչները ցույց տվեցին ձվարանների քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների նվազեցված ռիսկը, և փոխկապակցվածությունն անկախ էր օգտագործվող պրոգեստերոնի տեսակից:
Նման արդյունքներ են նկատվել այն կանանց մոտ, ովքեր առաջին անգամ փորձել են հորմոնալ մեթոդը: Վերոհիշյալ արդյունքների հիման վրա հետազոտողները ենթադրեցին, որ հորմոնալ հակաբեղմնավորումը կանխում է այս խմբի կանանց 21 % -ի ձվարանների քաղցկեղը: Հետազոտողները նշում են, որ նրանք հաշվի չեն առել տարեց կանանց, ովքեր ձվարանների քաղցկեղի շատ ավելի մեծ վտանգ ունեն: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչները կապված են վերարտադրողական տարիքի կանանց ձվարանների քաղցկեղի նվազեցված ռիսկի հետ։ Այս բացահայտումները հիմնավորված են նման ուսումնասիրությունների վրա, որոնք օգտագործում են հին սերնդի դեղամիջոցներ: Քաղցկեղի ռիսկի նվազեցումը պահպանվում է հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը դադարեցնելուց հետո, չնայած այդ ազդեցության տևողությունը հստակ հայտնի չէ: Ներկայումս անբավարար ապացույցներ կան, որոնք ենթադրում են նման ազդեցության առկայություն նաև բացառապես գեստագենիկ հակաբեղմնավորիչների մոտ։