Ինչ է պետտինգ-ը, և ինչո՞ւ է պետք պարբերաբար անել դա 

Ինչ է պետտինգ-ը, և ինչո՞ւ է պետք պարբերաբար անել դա 
Ինչ է պետտինգ-ը 
Սա սեռական բնույթի գուրգուրանք է, բայց առանց ներթափանցման: Կրքոտ գրկախառնություններ, համբույրներ, էրոտիկ մերսում, թեթև խաղային հպումներ և նույնիսկ փոխադարձ ձեռնաշարժություն. այս ամենը վերաբերում է շոյելուն: Չնայած առօրյայում այդ բառը հազվադեպ է օգտագործվում, բայց մարդկանց մեծամասնությունը  գոնե մեկ անգամ դա արել է:  
Ինչ է սեռական շոյանքը 
Գիտնականները առանձնացնում են երեք տեսակ. 
1. Նեկինգ (պարանոցային) 
Գոտկատեղից բարձր ցանկացած շոյանք պատկանում է այս տեսակին, նշանակություն չունի՝ հագուստով, թե առանց դրա: Սեռական օրգանները միաժամանակ չեն շոշափվում: 
Պարանոցային շոյանքը հատկապես հաճելի է մարմնի վերին մասում էրոգեն գոտիներ ունեցողների համար՝ պարանոց, ուսեր, կրծքավանդակ, որովայն: 
2. Մակերեսային 
Սա մարմնի ցանկացած մասի շոյանքն է  հագուստի վրայից, այդ թվում ` գոտկատեղից ներքև: Այս տարբերակը իդեալական է, եթե ձեր զուգընկերոջ հետ  հասարակական վայրում եք: Չնայած տանը ևս այս պրակտիկան կարող է շատ հետաքրքիր լինել: 
3. Խորը 
Զուգընկերները կարող են մերկ շոյել միմյանց, իջնել գոտկատեղից ներքև, ձեռնաշարժություն անել և օգտագործել սեքս-խաղալիքներ։ 
Ինչու զբաղվել  պետտինգով 
1. Կարելի է զբաղվել համարյա ցանկացած վայրում 
Ի տարբերություն ներթափանցման՝ շոյանքով հեշտ է զբաղվել ցանկացած վայրում. սրճարանում, կինոթատրոնում, զբոսայգու մութ անկյունում կամ հանդերձարանում: 
2. Սեռական շոյանքները շատ բազմազան են 
Կան բազմաթիվ ընտրանքներ, որոնք կարող եք փորձել. 
• թեթև հարվածել  մեջքին, ձեռքերին, ազդրերին, հետույքին 
• նուրբ կծել 
• պտուկների, ձեռքերի, ազդրերի շոյանքներ 
• կրքոտ գրկախառնություններ և համբույրներ 
• պարանոցի, դեմքի, կրծքավանդակի համբույրներ 
• համբուրել ականջի բլթակը 
• զուգընկերոջ մասնակի մերկացում 
• էրոգեն գոտիների տաքացում` շնչառությամբ և նրանց նուրբ հպումով 
• մաշկի շոյանք լեզվով 
• մերսում 
Կարող են լինել այլ շոյումներ․ ամեն ինչ կախված է զուգընկերների երևակայությունից 
3. Շոյելն ավելի անվտանգ է, քան սեքսը 
Առանց ներթափանցման՝ սեռավարակով վարակվելու կամ հղիանալու հավանականությունը շատ ավելի ցածր է: Ռիսկի տակ են միայն նրանք, ովքեր խորը շոյանքով են զբաղվում ու հպվում են իրենց զուգընկերոջ սեռական օրգաններին: Մանրէները, որոնք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են առաջացնում, թաքնված են սերմնահեղուկի, արյան և հեշտոցային սեկրեցների, շատ հազվադեպ՝ թքի մեջ: 
Համոզվելու համար, որ  լիովին մաքուր եք, ահա մի քանի պարզ առաջարկներ. 
•Լվացեք ձեռքերը նախքան շոյանքը: 
Եթե հպվում եք  զուգընկերոջ սեռական օրգաններին, ուրեմն  հետո ձեռքերը լվացեք օճառով: Ավելի լավ է առնանդամը շոյել պահպանակով, իսկ հեշտոցը` լատեքսային անձեռոցիկով կամ կտրված պահպանակով: Խորը շոյելու համար օգտագործեք քսանյութ` մանրէներից խուսափելու համար: 
4. Այն օգնում է ճանաչելու զուգընկերոջ էրոգեն գոտիները 
Էրոգեն գոտիները բոլորի համար տարբեր են: Որպեսզի  զուգընկերոջը իսկապես հաճելի լինի,  պետք է իմանաք դրանք: Դրանք հնարավոր է գտնել միայն գործնական եղանակով, քանի որ երբեմն նույնիսկ սեփականատերը չգիտի դրանցից մի քանիսի մասին: 
5. Հարմար է նրանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն սեքսի 
Եթե վստահ չեք զուգընկերոջ վրա կամ ինչ-ինչ պատճառներով դեռ չեք ցանկանում նրա հետ սեքսով զբաղվել, նախապատվությունը տվեք շոյելուն: Սա անկախ պրակտիկա է և չպետք է ավարտվի ներթափանցմամբ: 
Բացի այդ, շոյելը կօգնի ձեզ ավելի լավ ճանաչելու մարդուն: Եթե շոյումներին ի պատասխան նա անմիջապես ձեռքերը դնում է ձեր տաբատի մեջ, իսկ դուք դա չեք ցանկանում, մտածեք, թե արդյոք անհրաժեշտ է շարունակել նման հարաբերությունները: 
6. Սա մեծ պատճառ է սեքս խաղալիքներ փորձելու համար: 
Նրանց ընտրությունը հսկայական է:
 
Աղբյուրը
views 23159
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ