Սկլերոզային քարաքոս (Склерозирующий лишай)

Սկլերոզային քարաքոս (Склерозирующий лишай)

Սկլերոզային քարաքոսը(склерозирующий лишай) քրոնիկ մաշկային
հիվանդություն է, որը վնաս է հասցնում մաշկը պատող էպիթելի վերին
շերտերին, առաջացնում է անատոմիական փոփոխություններ արտաքին սեռական
օրգանների և սրբանի շրջանում։ Հիվանդները հիմնականում դժգոհում են
արտաքին սեռական օրգանների քորից։ Սեռական օրգանների վրա նաև հայտնվում
են ճաքեր, տեղի է ունենում կնոջ սեռական օրգանի անատոմիական
փոփոխություն, իսկ սեռական հարաբերության ժամանակ ցավ է առաջանում։
Սկլերոզային քարաքոսով(склерозирующий лишай)  հիվանդները գտնվում են՝
կնոջ սեռական օրգաններում քաղցկեղի ( SCC՝ քառակուսի բջջային քաղցկեղ)
զարգացման ռիսկային գոտում (3-4%)։ Ստերոիդներով բուժումը խիստ
արդյունավետ է, և հիմնականում քորը դադարում է, սակայն անատոմիական
փոփոխությունները հաճախ անդառնալի են։

Ի՞նչ է սկլերոզային քարաքոսը(склерозирующий лишай)

Քրոնիկ բարորակ զարգացող մաշկային հիվանդություն է, որը վնասում է մաշկը
պատող էպիթելի վերին շերտերին և հանգեցնում է անատոմիական
փոփոխությունների՝ արտաքին սեռական օրգանների և սրբանի շրջանում։ 10-20%
դեպքերում հիվանդությունը ազդում է նաև սեռական օրգաններից բացի այլ
օրգանների վրա: Հիվանդությունն իր անվանումը ստացել է այն փաստի հիման
վրա, որ մաշկի վրա հայտնվում են «քարաքոսի» նման ճաքեր։

Որո՞նք են հիվանդության ախտանշանները

Կանանց զգալի հատվածի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։
Մնացածի մոտ հիմնական բողոքներն են՝ արտաքին սեռական օրգանների շրջանում
քոր, ճաքեր մաշկի վրա, սեռական օրգանի անատոմիական փոփոխություններ, ցավ
սեռական հարաբերության ժամանակ։ Բողոքներ կարող են լինել նաև սրբանի
շրջանում։ Կարևոր է նշել, որ բողոքների բացակայության դեպքում էլ կարող
են առաջանալ անատոմիական փոփոխություններ: Կանանց 10-20% դեպքում
հիվանդությունը տարածվում է սեռական օրգաններից բացի նաև այլ օրգանների
վրա: Մաշկի վրա հայտնվում են սպիտակ գոյացություններ՝ սովորաբար առանց
քորի,այն հատվածներում, որոնք անընդհատ շփման մեջ են գտնվում:

Որո՞նք են սկլերոզային քարաքոսի(склерозирующий лишай) զարգացման ռիսկի գործոնները

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է հանդիսանում հիվանդության խթան: Դեռ
կան մի քանի չհաստատված տեսություններ, որոնց համաձայն հիվանդության
պատճառը ՝ աուտոիմուն հիվանդությունն է (երբ մարմինը հարձակվում է ինքն
իր վրա), էստրոգենի անբավարարությունը (այս պատճառով էլ հիվանդությունը
բարձր տարածվածություն ունի տարեց կանանց և աղջիկների շրջանում, քանի որ
նրանք ցածր էստրոգենի մակարդակ ունեն), և գենետիկ նախատրամադրվածությունը
(ընտանիքում եղել են այս հիվանդության դեպքեր): Կա նաև մի տեսություն՝
պաթոգեն-մանր է Borrelia Burgdorferi-ի և հիվանդության պատճառի
փոխկապակցվածության մասին, որի, օրգանզիմում հայտնվելու դեպքում,
առաջանում է մարդու իմունային համակարգի ակտիվ գրգռում, ինչի արդյունքում
առաջանում են հակամարմիններ։ Կարևոր է հիշել, որ սկլերոզային
քարաքոսը(склерозирующий лишай)  չի համարվում վարակիչ հիիվանդություն և
չի կարող փոխանցվել զուգընկերոջը։

Որքանո՞վ է տարածված հիվանդությունը
Հիվանդության տարածվածությունը հստակ հայտնի չէ: Կան փաստեր, որ
հիվանդությունը հայտնաբերվել է գինեկոլոգիական կլինիկա դիմած մեծահասակ
կանանց 30-ից 1-ի մոտ և կանանց՝ 60-ից 1-ի մոտ։ Ենթադրաբար, հազար
կանանցից մեկը կարող է հիվանդանալ: Առավել ակնհայտ է այն փաստը, որ
հիվանդությունը հատկապես տարածված է էստրոգենի ցածր մակարդակ ունեցող
կանանց մոտ․ աղջիկների և կանանց մոտ դաշտանադադարի ընթացքում։

Ի՞նչ է ցույց տալիս ստուգումը

Հիվանդության զարգացող փուլում առաջանում են արտաքին սեռական օրգանների
անատոմիական կառուցվածքի փոփոխություններ, մաշկի վրա սպիտակ
գոյացություններ և ճաքեր (ինչպես ճմռթած թուղթը), փոքր սեռական շուրթերն
ասես փռվում են մեծերի վրա, օրգանի մաշկի վրա երևում են ճաքեր, ծլիկը
պատված է սպիներով, անհնար է այն բացել և շարժել։ Ծայրահեղ դեպքում
առաջանում է հեշտոցի մուտքի նեղացում, այնպես որ սեռական հարաբերությունը
դառնում է անհնար: Մաշկի և ճաքերի վրա սպիտակ գոյացությունները կարող են
տարածվել նույնիսկ հետանցքի շուրջը: Կարևոր է նշել, որ հիվանդությունը չի
տարածվում հեշտոցի պատերի վրա:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը

 Այն դեպքերում, երբ հիվանդությունը երկար ժամանակ ակտիվորեն դրսևորվում
է, մաշկի հետազոտության արդյունքները բնորոշ են այս հիվանդությանը, ուստի
ախտորոշումը կատարվում է զննման, ցիտալոգիայի և անհրաժեշտության դեպքում
բիոմպիսայի հիման վրա:

Ի՞նչ բուժում է նախատեսված և որքա՞ն է դրա արդյունավետությունը

Քորը կարելի է վերացնել խնդրահարույց տարածքների ամենօրյա մշակմամբ 0.9%
NaCl լուծույթով և ստերոիդ քսուքներով (դերմովայտ)։ Բուժման համար
անհրաժեշտ է քսուքի փոքր քանակություն և նշանակվում: Այս բուժումը խիստ
արդյունավետ է, շատ դեպքերում քորն անհետանում է, բայց  այնուամենայնիվ,
անատոմիական փոփոխությունները հաճախ անդառնալի են: Մասնագետները
տարակարծիք են այն հարցի շուրջ՝ արդյոք պետք է բուժել հիվանդությունը
գանգատների բացակայության դեպքում։

Որո՞նք են բարդությունները

Մաշկը դառնում է ավելի բարակ,  ճեղքվածքներով՝ սրանք են բնորոշ նշանները
սկլերոզային քարաքոս(склерозирующий лишай) ունեցող պացիենտների մոտ:
Հիվանդները հակված են նաև կրկնվող վարակների՝ հատկապես սնկային
հիվանդությունների, որոնք ուժեղացնում են քորը և պահանջում են
հակասնկային բուժում։ Բակտերիալ վարակները նույնպես հավանական են, որոնց
բուժման համար նշանակվում են հակաբիոտիկներ: Տեղեկություններ կան, որ
սկլերոզիտային քարաքոս ունեցող որոշ հիվանդներ (3-4%) ավելի հակված են
սեռական օրգանի քաղցկեղի զարգացմանը (SCC – քառակուսի բջջային քաղցկեղ):
Հետևաբար, խորհուրդ է տրվում ամեն վեց ամիսը մեկ այցելել բժշկի և ստուգել
մարմնի կասկածելի տարածքները:

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Փորացավ

Փորացավ

Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար:

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի բջիջներից