T3 ազատ․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները
Ընդհանուր տեղեկություններ
Ազատ T3 որոշում ենք միայն ցածր TSH հայտնաբերելիս, բարձր TSH դեպքում չենք որոշում:
Վահանաձև գեղձի թիրեոիդային հորմոնների սինթեզը կարգավորվում է հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի կողմից։ Հիպոթալամուսում արտադրվող թիրեոտրոպին ռիլիզինգ հորմոնը խթանում է ադենոհիպոֆիզում թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը, որն էլ իր հերթին խթանում է վահանաձև գեղձի թիրեոիդային հորմոնների սեկրեցիան։
T4 ազատը և T3 ազատը կարգավորում են օրգանիզմի նորմալ աճն ու զարգացումը: Քանի որ գրեթե բոլոր օրգան համակարգերում առկա են թիրեոիդային հորմոնների նկատմամբ ռեցեպտերներ, ուստի թիրեոիդային հորմոնները ազդեցություն ունեն բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաների և բոլոր նյութափոխանակային պրոցեսների վրա։ Նրանց նորմալ քանակությունը ապահովում է օրգանիզմի ճիշտ նկութափոխանակությունը։
Հետազոտության ցուցումները
- Թիրեոտոքսիկոզի առաջնային ախտորոշում
- Թիրեոտոքսիկոզ ունեցող անձանց վիճակի մոնիթորինգ
Նախապատրաստում հետազոտությանը
- Քաղցած լինելը ցանկալի է, բայց բացարձակ պարտադիր չէ։ Շատ հանգիստ կարելի է անալիզը վերցնել նաև կերած վիճակում։
Հետազոտության արդյունքների վրա ազդող գործոններ
Ցուցանիշների բարձրացմանն են նպաստում՝ հեմոլիզը, խիլյոզը, էստրոգենները, բերանային ընդունման հակաբեղմնավորիչները, հերոինը, մեթադոնը։
Ցուցանիշների նվազմանն են նպաստում՝ անդրոգենները, դեքսամետազոնը, պրոպրանալոնը, սալիցիլատները և այլն։
Հիվանդություններ, որոնց մասին վկայում են ցուցանիշները
Բարձր ցուցանիշներ
- Թիրեոտոքսիկոզ
- Պենդրեդի համախտանիշ
- Յոդի անբավարարություն
- Ռադիոակտիվ յոդի դեղապատրաստուկներով բուժումից հետո ի հայտ եկող վիճակ
- Հետծննդաբերական թիրեոտոքսիկոզ
Ցածր ցուցանիշներ
Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա
- Սուր և ենթասուր թիրեոիդիտ, հիպոթիրեոիդ ֆազա,
- Հետվիրահատական վիճակներ և ծանր հիվանդություններ,
- Անդրոգենների ընդունում,
- Դեքսամետազոնի, պրոպրանալոլի ընդունում և այլն: