Կեղծ հղիության նշանները

Կեղծ հղիության նշանները

Հղիության բոլոր նշաններն առկա են, իսկ ՈւՁՀ մասնագետը հետազոտությունից հետո հայտնում է, որ պտղաձուն բացակայում է։ Տարօրինա՞կ է։ Գուցե, բայց բժշկությանն այդպիսի դեպքեր հայտնի են։ Այդ կոչվում է կեղծ հղիություն։

Նշանները

Եթե կեղծ հղիությունը գիտական լեզվով սահմանենք, ապա կստացվի, որ այն հոգեմարմնական վիճակ է, որի դեպքում կինն իրական հղիությանն ուղեկցող ախտանշանների հիման վրա սխալմունքով վստահ է լինում, որ հղի է։ Ընդ որում՝ վիճակն այնքան արտահայտված է լինում, որ կինը նաև ֆիզիոլոգիական նշաններ է զգում։ Ահա դրանցից մի քանիսը՝

  • դաշտանային ցիկլի բացակայություն կամ աննշան արտադրություն,
  • կրծքագեղձերի և որովայնի մեծացում,
  • գիրացում,
  • առավոտյան սրտխառնուք և փսխում,
  • տրամադրության անկում,
  • հոգնածություն և քնկոտություն,
  • որովայնում պտղի խաղի զգացում (հազվադեպ) և այլն։

Պատճառները

Կեղծ հղիության բնույթը դեռևս լիարժեքորեն ուսումնասիրված չէ, ուստի դժվար է բացատրել պատճառները։ Այդուհանդերձ կան մի շարք ենթադրություններ, որոնք նշված են ստորև։

  1. Երևույթը հաճախ հանդիպում է այն կանանց շրջանում, որոնք շատ են ուզում երեխա ունենալ, բայց որոշակի պատճառներով պայմանավորված չեն կարողանում (անպտղություն, կյանքի ուղեկցի բացակայություն)։ Հանդիպում է նաև հակառակ երևույթը, երբ կինը վախենում է և չի ցանկանում երբևէ հղիանալ։
  2. Կեղծ հղիության պատճառ կարող է դառնալ նաև հորմոնային անհավասարակշռությունը։ Հաճախակի սթրեսներն օրգանիզմին ստիպում են հիպոֆիզի հորմոններ արտադրել, որոնց մակարդակը բարձրանում է նաև հղիության ընթացքում։
  3. Մեկ այլ պատճառ կարող է դառնալ երկրորդային ամենորեան, որի դեպքում դաշտանը դադարում է, և կինը կարող է ենթադրել, որ հղի է։
  4. Կեղծ հղիություն կարող է առաջանալ նաև արգանդի կամ կրծքագեղձերի չափսերի հետ կապված բուժման արդյունքում, երբ դրանք զարգացման խնդիր ունեն։ Դեղամիջոցների օգտագործումից հետո հնարավոր է, որ դրանք մեծանան և հղիության կասկածի տեղիք տան։

Բուժումը

Եթե կինը միայն հոգեբանական նշաններ է ունենում, ապա կեղծ հղիությունը հեշտությամբ պարզվում է թեստի, արյան մեջ ՄԽԳ-ի որոշման կամ ՈւՁՀ-ի միջոցով։ Համոզվելով դրանում՝կինը դադարում է անհանգստանալ։

Եթե որոշակի հիվանդություն կա, օրինակ երկրորդային ամենորեան, ապա բուժումն ուղղվում է դրան։

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում դեղորայքի օգտագործումը…

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը հղիության ընթացքում

Էպիդուրալ անզգայացումը  տարածված մեթոդ է, որն…

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…