Կրծքի կաթի պահպանումը

Կրծքի կաթի պահպանումը

Կրծքով կերակրող մայրերը հաճախ են բախվում կթած կաթը երեխայի համար պահելու իրավիճակին։ Որքա՞ն ժամանակ է հնարավոր սենյակային ջերմաստիճանում պահել կրծքի կաթը։ Կարելի՞ է այն սառնարանում պահել։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք հիմնված են կրծքի կաթի պահպանման կլինիկական գործելակարգի վրա։

  1. Կթելուց առաջ լվացվեք, մանրէազերծեք կթիչը։ Կուրծքը հարկավոր չէ լվանալ։
  2. Պահպանելու տարայի մասին։ Կարելի է ընտրել բազմակի օգտագործման ապակյա կամ պլաստմասե տարա (առանց բիսֆենոլ A-ի) կամ էլ մեկանգամյա օգտագործման տարա սառեցման համար։ Կթելուց առաջ տարան մանրէազերծել գոլորշիով, եռացնելով կամ ստերիլիզատորի միջոցով։
  3. Խորհուրդ է տրվում ամեն մի կրծքի կաթը տարբեր տարաներում պահել, քանի որ խառնելու դեպքում մեծանում է մանրէների բազմացման վտանգը, հետևաբար պահպանման ժամկետն էլ քիչ է լինում։
  4. Պահպանման ժամկետը
  • Սենյակային ջերմաստիճան (մինչև 29°C) — 6-8 ժամ,
  • սառնարան՝ 5-8 օր,
  • սառցախցիկ՝ 6-12 ամիս։

Եթե պահպանման պայմանները բավականաչափ մաքուր չեն, պահպանման ժամպետը նվազում է։

  1. Կթման ամսաթիվը պարտադիր գրել տարայի վրա։
  2. Եթե կաթը նշված ժամկետից ավել է մնում, չի փչանում, պարզապես փոխում է համը, և երեխան կարող է չխմել այն։
  3. Եթե հոտն զգալով կասկածում եք, որ կաթը թթվել է, թափեք այն, ամենայն հավանականությամբ այդպես էլ կա։
  4. Տարբեր չափաբաժիննրից կաթը խառնելու համար նախ տաքացրեք 36-37°։ Խորհուրդ չի տրվում սառեցրած կաթին նոր կթածն ավելացնել։ Ջերմաստիճանը պետք է նույնը լինի։
  5. Եթե կաթը մի քանի օր մնացել է սառնարանում, այն պետք չէ սառցախցիկը դնել։
  6. Սառած կաթը հալեցնելու համար գոլորշին օգտագործեք, ծորակից հոսող տաք ջուրը կամ էլ շիշը տաքացնող հատուկ սարքը։
  7. Սառեցրած-հալեցրած կաթի հետագա պահպանումը․
  • սառնարանում՝ առավելագույնը 24 ժամ,
  • սենյակային ջերմաստիճանում (19-22⁰С)՝ առավելագույնը 4 ժամ։
  1. Նորից տաքացրած, բայց չօգտագործած կաթը պահպանել չի կարելի, ենթակա է թափելու։
  2. Կթած կաթը հիմնականում մի քիչ փոխում է համը և խտությունը՝ դառնալով կամ ավելի յուղոտ, կամ ավելի ջրիկ։ Այդ չի անդրադառնում կաթի որակի վրա, բայց եթե կասկածում եք, ավելի լավ է չտալ երեխային։

Աղբյուրը՝ bfmed.org 

 

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում միանգամայն…

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում դեղորայքի օգտագործումը…

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում: