Ինհիբին Բ (Inhibin B)

Ինհիբին Բ (Inhibin B)

Ընդհանուր տեղեկություններ

Ինհիբին Բ-ն օգտագործվում է օվարիալ ռեզերվը, ձվարանների՝ գոնադոտրոպիններով դրդմանը բեղմնավորման համար պիտանի հասուն ձվաբջիջներով պատասխանելու կարողությունը գնահատելու համար (այդ թվում՝ ԱՄԲ-ի համար)։

Դաշտանային ցիկլի երրորդ օրը ինհիբին Բ-ի խտությունը կանխատեսում է, թե ձվարաններն ինչպես կարձագանքեն գոնադոտրոպինի դրդմանը ԱՄԲ-ի ցիկլերում։

Ինհիբին Բ-ի չափումը ֆոլիկուլախթանիչ հորմոնի համեմատ թույլ է տալիս ավելի հստակ գնահատել օվարիալ ֆունկցիան։ Այն Սերտոլի բջիջների ֆունկցիայի և էկզոկրին տեստիկուլյար ֆունկցիայի (սպերմատոգենեզի վիճակի) մարկեր է համարվում։

Հետազոտման իրականացման ցուցումները

  • Անպտղություն
  • Ձվազատման բացակայություն՝ անօվուլյացիա
  • Օլիգոմենորեա և ամենորեա
  • Ձվարանների ուռուցք
  • ԱՄԲ-ի դեպքում օվարիալ ռեզերվը ստուգելու համար
  • Հորմոնային թերապիայի արդյունավետության վերահսկում
  • Լիբիդոյի նվազում
  • Վաղ սեռական հասունացում
  • Սեռական հասունացման հապաղում
  • Ձվարանի հյուսվածքի աուտոտրանսպլանտացիա

Հիվանդություններ, որոնց մասին կարող են վկայել հետազոտության արդյունքները

Կանանց դեպքում բարձր ցուցիչներ

  • Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • Ձվարանների այլ ուռուցքներ

 

Աղբյուրը` likar.info

views 3323
Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Վերարտադրողական շրջան

Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Այլ նյութեր

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Անալիզներ, հետազոտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա