Ինչպե՞ս ճիշտ քնել

Ինչպե՞ս ճիշտ քնել

Քրոնիկ հոգնածություն, ճնշման տատանումներ, նյարդայնություն ու շատ այլ երևույթներ հաճախ հենց անքնության հետևանք են։ Սակայն մասնագետները պնդում են, որ երկար քնելը դեռ քնի որակի մասին չի խոսում։

Հաճախ մեր գլխում հազարավոր ծանրացած մտքեր են պտտվում, իսկ մարմինն այնքան հոգնած է, կարծես ամբողջ գիշեր ծանրաքարշ աշխատանք ենք կատարել, և այդ հենց սխալ քնելու արդյունք է։ Կարևոր է իմանալ, թե ինչու է քունը կարևոր և որքան պետք է լինի քնի տևողությունը։

Քնի նշանակությունը

Պատկերավոր ասած՝ երբ մենք քնում ենք, մեր օրգանիզմն օգտագործում է իրեն տրված ժամանակը մեր ուղեղը մաքրելու ու հնարավորություն ստանալու առավել արդյունավետ գործելու հաջորդ օրվա ընթացքում։

Լավ գիշերային քունը՝

  • օգնում է կառավարել ախորժակն ու չգիրանալ, 
  • ամրացնում է իմունային համակարգը,
  • նվազեցնում է սթեսը,
  • նվազեցնում է որոշակի հիվանդութնունների հավանականությունը, օրինակ՝ ինսուլտ, ինֆարկտ, դիաբետ և այլն,
  • ապահովում է սրտի նորմալ աշխատանքը և այլն։

Մասնագետները պնդում են՝ պետք է քնել 7-8 ժամ։ Ինչպե՞ս գիշերային քունն առավել արդյունավետ դարձնել․

  1. ապահովեք սենյակի մթությունը, 
  2. քնեք և արթնացեք նույն ժամին, 
  3. փորձեք չօգտագործել ալկոհոլ, 
  4. հրաժարվեք երեկոյան սուրճից,
  5. ուշադրություն դարձրեք դոշակին և բարձին,
  6. լոգանք ընդունեք,
  7. մաքրեք ձեր մտքերը,
  8. սպորտով զբաղվեք,
  9. ընդունեք վիտամիններ։

 ***

Քնից կարևոր բան չկա։ Ցանանո՞ւմ եք պահպանել ձեր առողջությունը, պարզ միտքը, գեղեցիկ արտաքինը՝ կարևորեք քունը։ Սկսեք քայլ առ քայլ՝ ամենօրյա դարձնելով խորհուրդներից մի քանիսը։

views 21929
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն