Շոկոլադը սիրելու մի քանի պատճառ

Շոկոլադը սիրելու մի քանի պատճառ

Շոկոլադն ուղեղին ստիպում է աշխատել

Օլիֆենոլներն ուղեղում լավացնում են արյան շրջանառությունը, ֆենիլալանինը լավացնում է հիշողությունը, իսկ տեոբրոմինը և կոֆեինը բարձրացնում են աշխատունակությունը։ Առույգանալու համար սև շոկոլադի մի սալիկն օգնում է ավելի շատ, քան մեկ գավաթ սուրճը։

Շոկոլադն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան կանաչ թեյն ու խնձորը

Հակաօքսիդանտները պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Այդ մասնիկները կանխում են քաղցկեղի, աթերոսկլերոզի, Ալցհեյմերի հիվանդության, դիաբետի, կատարակտի և այլ հիվանդությունների առաջացումը։

Պայքարում է սրտանոթային հիվանդությունների դեմ

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական երեսուն գրամ շոկոլադ ուտելու դեպքում նվազում է սրտանոթային որևէ հիվանդություն ունենալու հավանականությունը։

Շոկոլադը պայքարում է նաև հազի դեմ

Շոկոլադը մրսածության և հազի դեմ լավագույն միջոցներից է։

Ինչպես և ցանկացած սննդամեթերք, շոկոլադը նույնես ունի հակացուցումներ․

  • չի կարելի երեխաներին և այն մեծահասակներին, որոնք քնի խանգարումներ և զարկերակային բարձր ճնշում ունեն, 
  • արգելվում է շոկոլադ տալ շներին և կատուներին, քանի որ կակաոն մեթիլքսանտին և տեոբրոմին է պարունակում, որոնք վտանգավոր են կենդանների համար, անգամ կարող են լետալ ավարտի պատճառ դառնալ, 
  • չի կարելի չարաշահել շոկոլադը, քանի որ կարող է անքնություն, այրոց և բարձր ճնշում դիտվել։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…