Կակաոն և շոկոլադը հղիության ընթացքում

Կակաոն և շոկոլադը հղիության ընթացքում

Կակաո, շոկոլադ, կոնֆետներ․ համեղ քաղցրավենիքներ, որոնք ցանկալի են միշտ, իսկ այ հղիության ընթացքում կարելի՞ է ուտել։ Այս հարցը շատերին է հետաքրքրում։

Կակաոն հղիության ընթացքում

Համեղ, բուրումնավետ և օգտակար ըմպելիք, որն ուժ է հաղորդում, երջանկացնում ու տաքացնում ցուրտ եղանակին։

Կակաոյի փոշին պարունակում է՝

  • մագնիում, որը կարևոր վիտամին է նյարդային համակարգի համար, 
  • կալցիում, որը ամրացնում է ոսկորները, 
  • երկաթ, որը պատասխանատու է հեմոգլոբինի մակարդակի համար, 
  • ցինկ, որը լավացնում է հիշողությունն ու մաշկի որակը, 
  • ֆոլաթթու, որը նպաստում է արյունատար և իմունային համակարգի ամրացմանը։

Ճիշտ օգտագործման դեպքում կակաոն չի գիրացնում, չնայած որ բավականին կալորիական սնունդ է։ Սովորաբար ավելորդ քաշի հանգեցնում է ածխաջրերի շատ օգտագործումը, որը կակաոյում շատ քիչ է, միևնույն ժամանակ պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են պտղի բնականոն զարգացման համար։

Կակաոյի պատրաստման մի քանի եղանակ կա։ Անմիջապես նշենք, որ արագ լուծվող կակաո-ըմպելիքներից ավելի լավ է հրաժարվել, այդպիսին է օրինակ Նեսկվիկը։ Բացի այն, որ այդ ըմպելիքը մեծ քանակությամբ շաքարավազ է պարունակում, պարունակում է նաև տարատեսակ հավելանյութեր, որոնց անվնաս լինելը գործնականորեն անհնար է։

Կակաո գնելիս ընտրեք բնականը։ Ըմպելիքը հնարավոր է սարքել կաթով և ջրով՝ կախված այն բանից, թե ինչ եք սիրում և արդյո՞ք կաթը մարսելու հետ կապված խնդիր չունեք։ Կակաոն ունի նաև հակացուցումներ, սակայն դրանց քիչ ուշ կանդրադառնանք։

Տաք շոկոլադ

Կակաոն և տաք շոկոլադը գործնականորեն նույն ըմպելիքն են։ Շատերն այն սարքում են շոկոլադի սալիկը հալեցնելով և վրան տաք ավելացնելով։ Պատրաստման այդ եղանակի բացասական կողմն այն է, որ իվերջո բավականին կալորիական ըմպելիք է ստացվում, քանի որ շոկոլադն արդեն իսկ տարատեսակ հավելումներ է պարունակում, իսկ շաքարի ավելցուկն ու տրանս-ճարպերը կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա և ալերգիա առաջացնել։ Ուստի ավելի լավ է նախապատվությունը տալ դասական բաղադրատոմսին՝ կաթ, շաքարավազ և կակաո կամ կակաո-պաստա։

Շոկոլադե սալիկներ և կոնֆետներ

Շոկոլադի ամենահայտնի տեսակներն են սևը, կաթնայինն ու սպիտակը։ Սև շոկոլադի հիմքում կակաոյի փոշին է կամ կակաոյի յուղը, որն իր հերթին ստանում են կակաոյի հատիկներից։ Կաթնային շոկոլադն այդ ամենի հետ մեկտեղ պարունակում է նաև չոր կաթ։ Քաղցր համն ապահովվում է շաքարի փոշու միջոցով։ Ի դեպ, կակաոյի յուղը շատ օգտակար նյութ է (կգտնեք նաև Երևանի խանութներում)։ Այն օգտակար է հազի, լարինգիտի, բրոնխիտի ժամանակ։ Ավելացրեք թեյի կամ կաթի մեջ ու ըմպեք։

Շոկոլադն ու հղիությունը․ ե՞րբ է պետք հրաժարվել

Պետք չէ կակաո խմել անոթային բարձր ճնշման, ալերգիաների հանդեպ հակվածության, ինչպես նաև երիկամների հիվանդությունների դեպքում։ Կակաոյի սիրահարներն այն կարող են խմել շաբաթական 3-4 անգամ։

Շոկոլադ չի կարելի օգտագործել նաև ալերգիայի, դիաբետի, ճարպակալման և անոթային բարձր ճնշման դեպքում։

Ինչ վերաբերում է հղի կանանց, հակացուցումների բացակայության դեպքում կարելի է ուտել։ Այն օգտակար կլինի, եթե ապագա մայրը ցածր ճնշում, սակավարյունություն և տրամադրության անկում ունի։

Փորձեք չչարաշահել շոկոլադի օրական 30 գր չափաբաժինը, ընտրեք միայն որակյալ, արհեստական հավելանյութերից զերծ շոկոլադ, հիշեք՝ լավ շոկոլադը չի կարող էժան լինել։

Խուսափեք սպիտակ շոկոլադից։ Արտադրողները կակաոյի յուղը, որը պետք է շոկոլադի բաղադրիչներից լինի, փոխարինում են հիդրոգենիզիրացված, արմավենու յուղով։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։