Թուզ․ օգտակար և վնասակար հատկությունները

Թուզ․ օգտակար և վնասակար հատկությունները

Թուզը մեծ քանակությամբ միկրոտարրեր է պարունակում՝ պղինձ, երկաթ, մագնիում, կալցիում, կալիում, А և В վիտամիններ։ Թարմ պտուղներում մոտ 24% շաքար կա, իսկ չրում՝ 37%: Կալորիականությունը Թարմ թզի կալորիականությունը 74 կկալ է (100 գր․), չրինը՝ 257 կկալ։

Օգտակար հատկությունները

Թզի չրի թուրմը քրտնամուղ և ջերմիջեցնող հրաշալի միջոց է, այն սարքում են կաթով կամ էլ ջրով։ Թուզն զգալիորեն լավացնում է երիկամների և ստամոսքի աշխատանքը։

Օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Հանգստացնում է արագ սրտխփոցը։

Ի զորու է թուլացնել անոթների լարվածությունը և լայնացնել դրանք։ Մեծ դեր է խաղում հիպերտոնիայի և անոթային անբավարարության դեմ պայքարում։

Ֆիցին ֆերմենտի առկայության շնորհիվ թուզը նվազեցնում է արյան մակարդելիությունը, և անոթային թրոմբները ներծծվում են։

Հրաշալի միջոց է ավելորդ քաշի, խումարի, սթրեսի և հազի դեմ։ Կանխում է շաքարի վերածումը ճարպի։

Օրգանիզմից հեռացնում է վնասակար խոլեստերինը և համարվում է աթերոսկլերոզի կանխման հրաշալի միջոց։

Ցուցված է հղիության ընթացքում, եթե կինը չունի գեստացիոն շաքարային դիաբետ։

Վնասակար հատկությունները

Թուզը հակացուցված է շաքարային դիաբետ, հոդատապ և ստամոքսի սուր բորբոքային հիվանդություն ունեցող մարդկանց։ Այդ պայմանավորված է նրանում բջջանյութի և թրթնջակաթթվի պարունակությամբ։

Թզի չիրը հակացուցված է պանկրեատիտի և ճարպակալման դեպքում, քան որ կարող է սրլ վիճակը։ Օժտված է լուծողական հատկությամբ։

views 21043
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում