Ժելատին․ օգտակար և վտանգավոր հատկությունները

Ժելատինը կենդանական ծագման սպիտակուցների խառնուրդ է, ժելեանման նյութ, որն ստանում են ջլերի, ոսկորների և կոլլագեն պարունակող մի շարք այլ հյուսվածքների մշակումից։
Ժելատինը բժշկության մեջ կիրառվում է որպես սպիտակուցների աղբյուր մի շարք հիվանդությունների բուժման համար, ֆարմակոլոգիայում՝ դեղապատիճների պատրաստման համար, իսկ սննդային արտադրությունում՝ հրուշակեղեն պատրաստելու համար (դոնդող, մարմելադ և այլն)։
Կալորիականությունը
Ժելատինը շատ հարուստ է սպիտակուցներով, և 100 գրամի կալորիականությունը 355 կկալ է։
Օգտակար հատկությունները
Ժելատինը կենդանական ծագման սպիտակուցների խառնուրդ է և պարունակում է 18 տեսակի ամինաթթու, այդ թվում՝ գլիցին, պրոլին, օքսիպրոլին, լանին, գլյուտոմինաթթու և ասպարագինաթթու։ Դրանք լավացնում են նյութափոխանակությունը, ամրացնում են սրտամկանը, էներգիա տալիս կենտրոնական նյարդային համակարգին և գլխուղեղին։
Լավացնում է հոդերի շարժունակությունը և մկանների ուժը։
Վտանգավոր հատկությունները
Ոչ բոլորն են լավ յուրացնում ժելատինը։ Դրա ավելցուկը արյան մակարդելիության վրա է ազդում՝ բարձրացնելով այն։ Այն մարդիկ, որոնք թրոմբոզների և թրոմբոֆլեբիտի նախատրամադրվածություն ունեն։
Միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում ժելատինի չարաշահումը կարող է հանգեցնել հիվանդության սրման։ Սրտանոթային հիվանդություններ ունեցողմարդիկ ժելատին օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Հնարավոր է, որ ժելատինը նաև ալերգիա առաջացնի։