Թութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Թութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Թութը հասունանում է հունիսի կեսերին և լայն տարածում ունի Հայաստանում։ Կախված տեսակից՝ գույներն էլ են տարբեր լինում։

Կալորիականությունը

100 գրամ թթի կալորիականությունը 50 կկալ է, սննդային արժեքը՝

  • սպիտակուցներ՝ 0.7 գր․, 
  • ճարպեր՝ 0.4 գր․, 
  • ածխաջրեր՝ 1.8 գր․, 
  • հեղուկ՝ 82.6 գր․։ 

Օգտակար հատկությունները

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ՝ А, В1-В6, В9, Е, С, К, միկրոտարրեր՝ մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, մակրոտարրեր՝ կալցիում, կալիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր։

Պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի։ Այդ պատճառով բժիշկները երբեմն թթի մզվածք են նշանակում կալիումի փոխանակության խանգարման դեպքում։

Ցուցված է սրտի և երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով քրոնիկ այտուցվածություն ունեցող մարդկանց։ Օժտված է լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ և հակաբորբոքային հատկություններով։

Հաճախ ուտելու դեպքում կարգավորում է սրտի աշխատանքը, նվազեցնում է շնչարգելությունը։ Ցուցված է սակավարյունության և նյութափոխանակության խանգարման դեպքում։

Թերհաս պտուղները փորկապություն են առաջացնում, իսկ հասածները, ընդհակառակը, թուլացնում են և ցուցված են փորկապության դեպքում։

Վնասակար հատկությունները

Թութը չարաշահելու դեպքում լուծ է առաջանում։ Հակացուցված է հիպերտոնիա, արյան ճնշման անկում և շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

views 29903
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար