Վիդեոկոլպոսկոպիա

Վիդեոկոլպոսկոպիա

Արգանդի պարանոցի վիդեոկոլպոսկոպիան ժամանակակից մեթոդ է, որն օգնում է պահպանել կնոջ առողջությունը։ Հեշտոցի և արգանդի պարանոցի հյուսվածքների վիճակը գնահատելու համար բժիշկը հատուկ սարք է օգտագործում՝ այն տեղադրելով հեշտոցի առջև։ Վերջինիս ծայրին լույս և տեսախցիկ կա, որը թույլ է տալիս պատկերը մեծացնել երեսուն և ավել անգամ։

Դրա շնորհիվ արգանդի և պարանոցի հյուսվածքների վրա հնարավոր է տեսնել տարատեսակ բորբոքումներն ու փոփոխությունները, էրոզիան, պոլիպները, մեխանիկական վնասվածները և այլն։ Այն կիրառում են ինչպես բարորակ, այնպես էլ օնկոլոգիական նորագոյացությունները ամենավաղ փուլում հայտնաբերելու նպատակով։

Առավելություններն են՝

  • բացարձակապես անվնաս է, ուստի կարելի կիրառել այնքան հաճախ, որքան պետք է,
  • անցավ է, 
  • հնարավորություն է տալիս մեծացնել պատկերն ու ավելի լավ ուսումնասիրել հյուսվածքը, 
  • հնարավոր է համատեղել բիոպսիայի հետ, 
  • ունի մատչելի գին։ 

Դաշտանի ցիկլի ո՞ր օրն է անցկացվում հետազոտությունը, ու՞մ է ցուցված

Վիդեոկոլպոսկոպիան ցուցված է բոլոր կանանց, քանի որ կանխարգելիչ ստուգումները վերարտադրողական առողջության պահպանման երաշխիքն են։ Նշանակվում է այն դեպքերում, երբ գինեկելոգիական սովորական զննման ընթացքում փոփոխություններ են նկատվել։ Ընդ որում՝ հղիությունը հակացուցում չէ։

Հետազոտությունն անցկացվում է գինեկոլոգիական աթոռի վրա և խլում է մի քանի րոպե։ Արդյունքը պարզ է դառնում անմիջապես, իսկ եթե բիոպսիա է վերցվել, ապա՝ մի քանի օրից կամ շաբաթից՝ կախված հետազոտության առանձնահատկություններից։

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Երբ հագուստը լվացքի մեքենայի մեջ է….

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուսը (ЦМВ) վարակիչ վիրուս է…

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը…

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…