Արգանդի պարանոցի էրոզիա

Արգանդի պարանոցի էրոզիա

Արգանդի պարանոցի էկտոպիա

Արգանդի պարանոցի էկտոպիան (արգանդի պարանոցի էպիթելի էկտոպիա, կեղծ էրոզիա, արգանդի պարանոցի էրոզիա, էնդոցերվիկոզ) արգանդի պարանոցի հեշտոցային մասում գլանաձև էպիթելի սահմանների խախտումն է, որն արտաքնապես նման է կարմիր հետքի։ Չնայած այն հանգամանքին, որ Էկտոպիա տերմինը վաղուց փոխարինել է արդեն հնացած, էրոզիա տերմինին, վերջինս երբեմն շարունակվում է գործածվել բժիշկների կողմից:

Սեռական օրգանների գլանաձև էպիթելի ներարգանդային զարգացումը նախ ծածկում է հեշտոցի և արգանդի ռուդիմենտների ամբողջ ներքին մակերեսը, այնուհետև հեշտոցում և արգանդի պարանոցի հեշտոցային հատվածում հարթ էպիթելը փոխարինվում է գլանաձևով: Հորմոնների նկատմամբ էպիթելիզգայունության պատճառով կնոջ կյանքի ընթացքում գլանաձև էպիթելը պարբերաբար դուրս է մղվում, ինչից հետո ավելի է մեծանում էկտոպիայի առաջացման հավանականությունը:

Էկտոպիայի առկայությունը առավել բնորոշ է կնոջ կյանքի հետևյալ շրջաններում՝

  • նորածնային,
  • սեռական հասունության,
  • երիտասարդության,
  • հղիության,
  • հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործման:

Էկտոպիան կարող է ձևավորվել նաև վարակների, արգանդի պարանոցի մեխանիկական կամ քիմիական գրգռման հետևանքով:

Ախտանիշները

Հիմնականում էկտոպիան չունի ախտանիշներ: Սակայն, եթե ուղեկցվում է բորբոքային գործընթացով (ցերվիցիտ), ապա նկատվում է հեշտոցային տարբերվող արտադրություն: Հազվադեպ էկտոպիան ուղեկցվում է նաև արյունային արտադրությամբ՝ սեռական հարաբերությունից հետո (կոնտակտային արյունահոսություն) և սեռական հարաբերության ժամանակ առաջացող ցավով:

Ախտորոշման մեթոդները Ճշգրիտ ախտորոշման համար կիրառվում է ներհեշտոցային զննում, կոլպոսկոպիա, ՊԱՊ քսուք, ընդհանուր քսուքի հետազոտություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն:

Բուժում

Առանց ախտանիշների ընթացող էկտոպիան բուժում չի պահանջում: Որոշ դեպքերում ցուցվում են

բուժման հետևյալ մեթոդները։

- լազերային,

- ռադիոալիքային,

-էլեկտրովիրահատական,

- կրիովիրահատական,

- թերմոկոագուլյացիա,

- քիմիական և դեղորայքային կոագուլյացիա:

 

Աղբյուրը՝

views 108695
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը