Կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ

Կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ

Ցավն ազդանշան է, որ օրգանիզմում մի բան այն չէ։ Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել կոնքի ցավին, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է, որ լուրջ բարդություններ ի հայտ գան ապագայում։

Երբ ցավը միշտ է անհանգստացնում, իսկ այն մեղմելու փորձերն ապարդյուն են անցնում, խոսքը կոնքի քրոնիկ ցավի մասին է լինում։ Այն կապված չէ մենստրուացիայի ցավի հետ, տևում է երեք ամսից ավել, դիտվում է կոնքի շրջանում, որովայնի պատի շրջանում՝ պորտից ներքև, մեջքի ստորին հատվածում, ընդ որում՝ օրգանների և հյուսվածքների փոփոխություններ չեն դիտվում։

Ցավը կարող է այնքան ուժգին լինել, որ մարդը զրկվի աշխատունակությունից։ Կոնքային քրոնիկ ցավը բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, օրինակ՝ կպումների, հավելումների քրոնիկ բորբոքման, էնդոմետրիոզի և այլն։ Հավելումների քրոնիկ բորբոքման դեպքում բնորոշ է ցիկլի խանգարումը, ցավոտությունը։

Կոնքի քրոնիկ ցավը հաճախ ուղեկցում է դեպրեսիայով կամ տագնապայնությամբ, այդ պատճառով երբեմն կոչում են նաև կոնքային նևրոզ։ Այդ և նմանատիպ բոլոր դեպքերում հարկավոր է դիմել գինեկոլոգի։

Ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում գինեկոլոգը համագործակցում է այլմասնագետների հետ, որպեսզի բացառի վերարտադրողական համակարգի օրգանների հիվանդությունների հետ կապված այլ հիվանդությունները։

Հարկավոր է բացառել գաստրոէնտերոլոգիական հիվանդությունները՝ կոլիտը, ճողվածքը, գրգռված աղու համախտանիշը և այլն, մկանային և նյարդաբանական հիվանդությունները, ինչպես նաև ուրոլոգիական հիվանդությունները՝ միզուղիների քրոնիկ ինֆեկցիա, ցիստիտ, սուր միզուկաբորբ, միզաքարային հիվանդություն և այլն։ Նշված խնդիրները բացառելուց հետո՝ երկրորդ փուլում, իրականացվում է վերարտադրողական համակարգի օրգանների ախտորոշում և բուժում։

Բուժումը

Երբեմն դեղորայքային բուժումը բավական չի լինում և նշանակվում է նաև նատուրոպաթիկ բուժում՝ հիրուդոթերապիա, ֆիզիոթերապիա, ինչպես նաև բուժական ֆիզկուլտուրա, մերսում, ասեղնաբուժություն և այլն։ Այդ բոլոր մեթոդները թույլ են տալիս նվազագույնի հասցնել դեղերի օգտագործումը, երբեմն էլ՝ լիովին ազատվել դրանցից։

Ցանկացած դեպքում կինը պետք է սիրի իրեն, գնահատի, իսկ այդ նշանակում է, որ պետք է պարբերաբար դիմի բժշկի և ժամանակին բուժում ստանա։

views 6965
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում