Ոսպ․ օգտակարությունն ու հակացուցումները

Ոսպը մեր խոհանոցում տարածված հատիկեղեն է։ Հարուստ է հանքանյութերով՝ կալիում, կալցիում, ֆոսֆոր, վիտամին A, E, նաև B խմբի վիտամիններ։ 200 գրամ ոսպն օրգանիզմում բավարարում է երկաթի և ֆոլաթթվի օրական նորման։
Կալորիականությունը
100 գրամ ոսպի կալորիականությունը 310 կկալ է։
Օգտակար հատկությունները
Նպաստում է իմունիտետի բարձրացմանը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, լավացնում է արյան կազմը։
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։
Ոսպի օգտակար հատկություննեը պահպանվում են ջերմային մշակումից հետո, ուստի օգտակար է բոլոր ձևերով։
Բարենպաստ ազդեցությւոն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, լավացնում է մարսողությունը, կարգավորում է նյութափոխանակությունը։
Շատ օգտակար է հղի կանանց համար, և նրանց համար, որոնք նախապատրաստվում են հղիությանը, քանի որ հարուստ է ֆոլաթթվով։
Լավ է ազդում նաև մաշկի վրա։
Հակացուցումները
Հոդատապի, մարսողական և միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։