Քորը սեռական հարաբերությունից հետո

Քորը սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունից հետո զգացվող քորը հաճախ հանդիպող այն խնդիրներից է, որով կանայք դիմում են գինեկոլոգի։ Պատճառները մի քանիսն են։

1. Կանդիդոզ

Հաճախ քորի առաջացման պատճառը սնկային հիվանդությունն է լինում՝ կանդիդոզը։ Կանդիդա սնկերն առկա է բոլորի օրգանիզմում, սակայն իմունիտետի անկման, հորմոնային համակարգի խնդիրների դեպքում և հակաբիոտիկների օգտագործումից հետո կարող են ակտիվորեն բազմանալ և բորբոքման պատճառ դառնալ։

Կանդիդոզի առաջացման պատճառների, բնորոշ հիմնական ախտանշանների ու բուժման մասին կարդացեք այս հոդվածը՝

Կանդիդոզ․ սնկային հիվանդություն

2. Վարակներ

Տրիխոմոնիազն ու բակտերիալ վագինոզը նույնպես կարող են քոր առաջացնել։ Առաջինի դեպքում հնարավոր է, որ կանաչավուն արտադրություն դիտվի, ուղեկցվի տհաճ թարախահոտով։ Բակտերիալ վագինոզը հեշտոցի բնական միկրոֆլորայի խախտումն է, որի դեպքում շատանում է գարդներելլան և նվազում է օգտակար լակտոբակտերիաների քանակությունը։

3. Ալերգիա

Քոր կարող է առաջանալ խոնավացնող քսուքների և հակաբեղմնավորիչների հանդեպ ալերգիա ունենալու դեպքում։ Սովորաբար լորձաթաղանթը գրգռվում է որևէ կոնկրետ բաղադրիչից՝ արոմատիզատորից, լատեքսից և այլն։ Այդ դեպքում խորհուրդ է տրվում չեզոք միջոցներ օգտագործել։

4. Մաշկի դյուրագրգռություն

Սեռական հարաբերությունից հետո քորի առաջացման տարրական պատճառներ էլ են լինում, օրինակ՝ դեպիլյացիան կամ հիգիենիկ այլ պրոցեդուրաները։ Միկրովնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն սափրելու հետևանքով, այլև կոպիտ սեռական ակտի պատճառով, ուստի պետք է վերականգնող և ապաքինող գելեր օգտագործել։

Խորհուրդներ

Վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի։ Քորը, այրոցն ու գրգռվածությունը հնարավոր է վերացնել խոնավացնող և վերականգնող հատուկ միջոցների օգնությամբ, որոնք կնպաստեն հեշտոցի լորձաթաղանթի ապաքինմանը։

Բուժեք առկա բորբոքումը և վերականգնեք հեշտոցի բնական միկրոֆլորան։

Սովորաբար խոնավացնող և վերականգնող միջոցները թույլատրվում են օգտագործել ամեն օր, քանի որ դրանք նպաստում են խնդիրների կանխարգելմանը, եթե իհարկե ինֆեկցիոն լուրջ հիվանդություններ չկան։

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսը (մենոպաուզա) կնոջ օրգանիզմում բնական գործընթաց է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…