Ճամփորդությունը հղիության ընթացքում

Ճամփորդությունը հղիության ընթացքում

Ամառ, արև, ծով, հրաշալի եղանակ, որ ցանկանում ես լիարժեքորեն վայելել, ճամփորդել ու հանգստանալ։ Մեր հոդվածներից մեկում արդեն խոսել ենք ամառային հանգստի ընթացքում կնոջ սննդի, ինչպես նաև ջրավազանում լողալն ապահով դարձնելու մասին։ Այսօր կխոսենք ճամփորդելու մասին։

Կարդացեք՝  Հղիության ընթացքում կարելի՞ է լողալ ջրավազանում

Հղի կանանց դեպքում այն առանձին թեմա է՝ պայմանավորված մի շարք գործոններով։

Կարդացեք՝  Հղիությունն ամռանը․ սնունդը

Ամռան պլանները քննարկեք ձեր բժշկի հետ։ Նա կօգնի դեղատուփ կազմել, կտեղեկացնի հնարավոր ռիսկերի մասին։ Եթե հղիության ընթացքում բարդություններ կան, ապա ամենայն հավանականությամբ խորհուրդ կտա հեռու հանգստավայր չմեկնել։

Շատ կարևոր է, որ անգամ ամռան ընթացքում պահպանեք բժշկի այցելելու օրերը։ Եթե երկար ժամանակով եք բացակայելու, ապա հերթագրվեք նաև տեղի բժշկի մոտ։ Անպայման վերցրեք ձեր բոլոր փաստաթղթերը՝ անձնագիր, բժշկական հետազոտություններ և այլն։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև տեղափոխման միջոցին։ Հանգստավայրը որոշելիս պլանավորեք չփոխել կլիմայական գոտին, եթե այդ անհնար է, ապա նկատի ունեցեք, որ հղի կնոջ ակկլիմատիզացիայի համար պահանջվում է 45 օր։ Ճամփորդության ընթացքում փորձեք նույն դիրքում երկար չմնալ, եթե հնարավորություն կա, վեր կացեք, քայլեք և կրկին նստեք, որպեսզի չմեծանա վաղաժամ ծննդաբերության վտանգը։

Ինքնաթիռով ճամփորդությունն այնքան էլ ցանկալի չէ հղիության ընթացքում, քանի որ մթնոլորտային ճնշման փոփոխություններ են լինում։ Այդ կարող է ընկերքի վաղաժամ շերտազատման պատճառ դառնալ (հատկապես որոշ հիվանդությունների դեպքում)։ Հղիության յոթերորդ ամսից հետո ցանկալի է խուսափել երկարատև թռիչքներից։

Գնացքով և ավտոմեքենայով երկար ճանապարհ գնալը կարող է հոգնեցուցիչ լինել։ Հնարավորության դեպքում գնացքում հաճախ փոխեք դիրքը, իսկ ավտոմեքենայի դեպքում 5-10 րոպեանոց կանգառներ արեք։ Ավտոմեքենայում ցանկալի է նստել հետնամասում՝ պառկած կամ կիսապառկած դիրքով։

 

Աղբյուրը

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

Հարց ու պատասխան նոր կորոնավիրուսային վարակի, հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրման վերաբերյալ

ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար հղիության ընթացքում կանայք պետք է ձեռնարկեն միևնույն նախազգուշական միջոցները, ինչ մյուս ....

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլը կրծքով կերակրման ընթացքում

Լակտացիայի շրջանում ալկոհոլի օգտագործումը քիչ ուսումնասիրված հարց է։ Մայրիկները հաճախ են լսում հակասական խորհուրդներ, թե ինչպես է ազդում ալկոհոլը երեխայի վրա․․․

Ցիստիտը հղիության ընթացքում

Ցիստիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ցիստիտի դեպքում դեղամիջոցների և անգամ որոշ խոտաբույսերի ընդունումն արգելվում է, քանի որ ոչ բոլորն են բարենպաստ ազդեցություն թողնում երեխայի առողջության վրա․․․

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի դերը հղիության ընթացքում

Մագնիումի պակասն առանձնահատուկ զգացվում է հղիության շրջանում, քանի որ այն մասնակցում է փոքրիկի պրակտիկորեն բոլոր օրգանների կազմավորմանը և․․․․