Արգանդի վարիկոզ․ պատճառներն ու ախտորոշումը

Արգանդի վարիկոզ․ պատճառներն ու ախտորոշումը

Արգանդի վարիկոզի ախտորոշումը վերջին տասնամյակում է հնարավոր դարձել։ Նախկինում այն տիպիկ, կնոջը բնորոշ գինեկոլոգիական հիվանդություն էին համարում, սակայն իրականում այն ոչ թե իգական սեռական օրգանների հետ է կապված, այլ անոթների, որոնք տեղակայված են փոքր կոնքի շրջանում։ Ռիսկային խմբում հիմնականում վերարտադրողական տարիքի կանայք են և հղի կանանց մեծամասնությունը։

Պատճառները

Առաջացման հնարավոր պատճառներն են՝

  • ժառանգական գործոններ, 
  • ներքին բորբոքումներ, որոնք ժամանակին չեն բուժվել, 
  • դաշտանի ցիկլի տարատեսակ խանգարումներ, 
  • անոթային փականների պակաս, որի պատճառով արյունն սկսում է ճնշել կոնքային երակները, 
  • իգական սեռական օրգանների հետ կապված քրոնիկ հիվանդություններ, 
  • օրալ հակաբեղմնավորիչների երկարատև ընդունում, 
  • հղիության ընթացքում շարժունակության պակաս։

Ախտանշանները

Դժվար է արգանդի վարիկոզին բնորոշ կոնկրետ ախտանշան նշել, քանի որ դրանք հատուկ են նաև իգական սեռական օրգանների այլ հիվանդություններին։ Հիմնական նշաններից է որովայնի ստորին հատվածի նվացող, բութ ցավը։

Հնարավոր է, որ ցավն ուժեղանա հետևյալ դեպքերում՝

  • սեռական ակտի ավարտին, 
  • երկարատև կանգնելու կամ նստելու ժամանակ, 
  • դաշտանի ընթացքում։ 

Որոշ կանանց դեպքում սրվում է նախադաշտանային համախտանիշը։ Հիվանդության բարդությունները Արգանդի երակների վարիկոզի անհատական թերապիան ժամանակին չսկսելու դեպքում հնարավոր է, որ վիճակը բարդանա:

Բարդություններից են՝

  • առատ արյունահոսություն, 
  • երակային պատռվածքներ և այլն։

Բացի այդ, արգանդի երակների վարիկոզ լայնացումը կարող է հիմք դառնալ հետևյալ հիվանդությունների առաջացման համար՝

  • թրոմբոզ (հատկապես հղի կանանց դեպքում), 
  • քրոնիկ աբդոմինալ ցավային համախտանիշ (որովայնի շրջանի ցավ), 
  • ձվարանների հիպոֆունկցիա, 
  • հոգեբանական խանգարումներ (տագնապային խանգարում, բարձր դյուրագրգռվողականություն, քնի խանգարում, ցրվածություն և այլն)։ 

Ախտորոշման մեթոդները

Արգանդի երակների վարիկոզ լայնացման կասկածի դեպքում բժիշկը նախ անամնեզ է հավաքում և մանրակրկիտ զննում կատարում։ Կատարվում են նաև հետևյալ հետազոտությունները՝

  • ներհեշտոցային ՈւՁՀ, 
  • լապարոսկոպիա,  
  • դոպլերոգրաֆիա, 
  • համակարգչային տոմոգրաֆիա և այլն։ 

Գինեկոլոգիական զննման ընթացքում ուշադրություն է դարձվում հեշտոցի և արգանդի պարանոցի լորձաթաղանթի գույնին, որը սովորաբար բաց կապտավուն երանգ է ունենում, հաճախ՝ հանգույցներով։

Կարդացեք՝ Արգանդի վարիկոզ․ տեսակներն ու բուժումը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…