Արգանդի պարանոցի ռիգիդություն

Արգանդի պարանոցի ռիգիդություն

Ի՞նչն է խանգարում արգանդի պարանոցի բացվելուն և երեխայի գլխի շարժմանը։ Ծննդաբերությունը ձգձգող հիմնական գործոնը արգանդի պարանոցի ռիգիդությունն է, որի պատճառը կարող է լինել նախկինում արգանդի պարանոցի վրա կատարված վիրաբուժական միջամտությունը։

Ի՞նչ է օղի (արգանդի պարանոցի) ռիգիդությունը և ինչի՞ կարող է հանգեցնել։ Արգանդի պարանոցի ռիգիդություն ասելով հասկանում ենք մի վիճակ, որի դեպում ծննդաբերության բնականոն ընթացքը դանդաղում է և օղի բացվելն ուշանում է կամ ընհանրապես չի բացվում՝ չնայած ծննդաբերության շարունակվելուն։

Գիտենք, որ ծննդաբերելիս արգանդի ֆունկցիան կազմված է երկու համաձայնեցված, միմյանց հակադարձ պրոցեսներից՝ մարմնի մկանունքի կծկում և արգանդի պարանոցի թուլացում։ Ռեակցիաների այդ համաձայնեցվածությունը հանգեցնում է պարանոցի հետզհետե բացման։ Որոշակի ախտաբանության առկայության դեպքում մարմնի և արգանդի պարանոցի ֆունկցիաների այդ համաձայնեցվածությունը խանգարվում է և, չնայած մկանների կծկվելուն, արգանդի պարանոցը չի բացվում։

Պարանոցի ռիգիդության հետևանքով ծննդաբերությունը ձգձգվում է և կծկումները շեշտակի ցավոտ են դառնում։ Այդ ամենին կարող է միանալ նաև պտղաջրի վաղաժամ արտահոսքը և ծննդաբերության երկրորդային թուլությունը և հաջորդող բոլոր բարդությունները՝ վարակ, պտղի ասֆիքսիա։

Եթե պարանոցը շարունակում է ակտիվորեն կրճատվել, ապա հնարավոր է, որ խորը պատռվածքներ առաջանան։ Այդ պատճառով արգանդի պարանոցի ռիգիդություն ունեցող կանայք պետք է վերահսկվեն և ժամանակին օգնություն ստանան։ Արգանդի պարանոցի ախտաբանական վիճակի պատճառ կարող են լինել նյարդածին գործոնները, պարանոցի հյուսվածքների կառուցվածքային խանգարումները, ինչպես նաև այդ երկու պատճառների համակցումը։

views 8729
Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար