Նախապատրաստումը սկրինինգային ՈւՁՀ-ին

Նախապատրաստումը սկրինինգային ՈւՁՀ-ին

ՈւՁՀ-ն կատարվում է երկու եղանակով՝ տրանսաբդոմինալ և տրանսվագինալ։ Առաջինի դեպքում տվիչը սահեցվում է կնոջ որովայնի պատի վրայով, երկրորդի դեպքում՝ տվիչը սահեցվում է հեշտոցի մեջ և ներքին դիտում է իրականացվում։

Տրանսաբդոմինալ ՈւՁՀ-ի դեպքում կինը հետազոտությանը պետք է ներկայանա լիքը միզապարկով, նախքան հղիության 12-րդ շաբաթը։

Երկրորդ եռամսյակից սկսած արգանդը մեծանում է և լավ տեսանելի է լինում առանց հատուկ նախապատրաստության, այդ պատճառով լիքը միզապարկով ներկայանալու կարիք այլևս չի լինում։

Կարդացեք՝  Նախապատրաստում ՈւՁ հետազոտության

Տրանսվագինալ ՈւՁՀ-ի դեպքում նախապես հարկավոր է հոգալ արտաքին սեռական օրգանների հիգիենայի մասին (առանց ցնցուղման)։ Դրա միջոցով հնարավոր է հայտնաբերել պտղաձուն դեռևս նախքան հղության հինգերորդ շաբաթը, իսկ աբդոմինալ ՈւՁՀ-ով ոչ միշտ է հնարավոր անել այդքան վաղ ժամկետում։

Հեշտոցային ՈւՁՀ-ի առավելությունն այն է, որ դրա միջոցով հնարավոր է հայտնաբերել արտարգանդային հղիությունը, վիժման վտանգը, ձվարանների, ֆալոպյան փողերի, արգանդի և արգանդի պարանոցի հիվանդությունները։ Բացի այդ, հեշտոցային ՈւՁՀ-ն հնարավորություն է տալիս ավելի ճիշտ գնահատել պտղի զարգացման վիճակը․ երբեմն այդ անելը դժվար է լինում ավելորդ քաշ ունեցող կանանց դեպքում։

Նախապատրաստում կենսաքիմիական հետազոտությանը

Արյունը վերցնում են երակից, ցանկալի է այդ անել առավոտյան, քաղցած վիճակում։ Հարկավոր է վերջին անգամ սնվել արյան նմուշառումից 8-12 ժամ առաջ։ Առավոտյան՝ նախքան նմուշառումը, կարելի է չգազավորված հանքային ջուր խմել։ Հաշվի առեք, որ թեյը, հյութը, սուրճը և նմանատիպ այլ հեղուկը նույնպես սնունդ է։

Կարդացեք՝ Կենսաքիմիական սկրինինգ

views 14806
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում