Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Ընդհանուր կանոններ երեխաների և մեծահասակների համար

Որպեսզի ուլտրաձայնային հետազոտությունն արդյունավետ ու լավ անցնի, ամբողջական ինֆորմացիա տա երեխայի առողջական վիճակի մասին, կատարեք բժշկի բոլոր հանձնարարությունները նախապատրաստության վերաբերյալ։

Երեխայի դեպքում հատուկ պատրաստվածություն չեն պահանջում հետևյալ հետազոտությունները՝

  • գլխուղեղի ՈւՁՀ (նեյրոսոնոգրաֆիա), 
  • կոնքազդրային հոդերի ՈւՁՀ, 
  • սրտի ՈւՁՀ, 
  • թիմուսի ՈւՁՀ, 
  • վահանաձև գեղձի ՈւՁՀ, 
  • ավշային հանգույցների ՈւՁՀ, 
  • թքագեղձերի ՈւՁՀ, 
  • հոդերի ՈւՁՀ, 
  • մկանների ՈւՁՀ, 
  • փափուկ հյուսվածքների ՈւՁՀ, 
  • փոշտի օրգանների ՈւՁՀ, 
  • կաթնագեղձերի ՈւՁՀ, 
  • երիկամների ՈւՁՀ։ 

Նախապատրաստություն պահանջող հետազոտություններն են՝

  • լյարդի ՈւՁՀ, 
  • լեղապարկի ՈւՁՀ, 
  • ենթաստամոքսային գեղձի ՈւՁՀ, 
  • մակերիկամների ՈւՁՀ, 
  • որովայնի ՈւՁՀ, 
  • միզապարկի ՈւՁՀ, 
  • որովայնի խոռոչի ՈւՁՀ, 
  • փոքր կոնքի ՈւՁՀ։ 

Ի՞նչը կարող է խանգարել ՈւՁՀ-ի անցկացմանը և խեղաթյուրել դրա արդյունքը՝

  • աղիների գազերը, 
  • այցելուի ակտիվությունը հետազոտության ընթացքում, 
  • ճարպակալման ծայրահեղ աստիճանը, 
  • սկանավորման հատվածում բաց վերքի կամ վիրակապի առկայությունը։ 

Առավել տարածված է առաջին կետը, այդ պատճառով եթե երեխան հակված է փորկապության և մետեորիզմի, ապա որովայնի խոռոչում և փոքր կոնքում տեղակայված օրգանների ցանկացած տեսակի ՈւՁՀ-ից օրեր առաջ հարկավոր է գազագոյացումը խթանող մթերքներ չուտել։

 

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 3

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: