Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 1

Ընդհանուր կանոններ երեխաների և մեծահասակների համար

Որպեսզի ուլտրաձայնային հետազոտությունն արդյունավետ ու լավ անցնի, ամբողջական ինֆորմացիա տա երեխայի առողջական վիճակի մասին, կատարեք բժշկի բոլոր հանձնարարությունները նախապատրաստության վերաբերյալ։

Երեխայի դեպքում հատուկ պատրաստվածություն չեն պահանջում հետևյալ հետազոտությունները՝

  • գլխուղեղի ՈւՁՀ (նեյրոսոնոգրաֆիա), 
  • կոնքազդրային հոդերի ՈւՁՀ, 
  • սրտի ՈւՁՀ, 
  • թիմուսի ՈւՁՀ, 
  • վահանաձև գեղձի ՈւՁՀ, 
  • ավշային հանգույցների ՈւՁՀ, 
  • թքագեղձերի ՈւՁՀ, 
  • հոդերի ՈւՁՀ, 
  • մկանների ՈւՁՀ, 
  • փափուկ հյուսվածքների ՈւՁՀ, 
  • փոշտի օրգանների ՈւՁՀ, 
  • կաթնագեղձերի ՈւՁՀ, 
  • երիկամների ՈւՁՀ։ 

Նախապատրաստություն պահանջող հետազոտություններն են՝

  • լյարդի ՈւՁՀ, 
  • լեղապարկի ՈւՁՀ, 
  • ենթաստամոքսային գեղձի ՈւՁՀ, 
  • մակերիկամների ՈւՁՀ, 
  • որովայնի ՈւՁՀ, 
  • միզապարկի ՈւՁՀ, 
  • որովայնի խոռոչի ՈւՁՀ, 
  • փոքր կոնքի ՈւՁՀ։ 

Ի՞նչը կարող է խանգարել ՈւՁՀ-ի անցկացմանը և խեղաթյուրել դրա արդյունքը՝

  • աղիների գազերը, 
  • այցելուի ակտիվությունը հետազոտության ընթացքում, 
  • ճարպակալման ծայրահեղ աստիճանը, 
  • սկանավորման հատվածում բաց վերքի կամ վիրակապի առկայությունը։ 

Առավել տարածված է առաջին կետը, այդ պատճառով եթե երեխան հակված է փորկապության և մետեորիզմի, ապա որովայնի խոռոչում և փոքր կոնքում տեղակայված օրգանների ցանկացած տեսակի ՈւՁՀ-ից օրեր առաջ հարկավոր է գազագոյացումը խթանող մթերքներ չուտել։

 

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 2

Կարդացեք՝ Նախապատրաստում ուլտրաձայնային հետազոտությանը. մաս 3

C-պեպտիդ (C-peptide)

C-պեպտիդ (C-peptide)

C-պեպտիդը ձևավորվում է ենթաստամոքսային գեղձի β-բջիջներում որպես պրոինսուլինի ֆերմենտատիվ ճեղքման կողմնակի արդյունք...

Քունջութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Քունջութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Քունջութի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, վիտամիններով, օրգանական թթուներով ու հանքանյութերով․․․

Հակամյուլլերյան հորմոն

Հակամյուլլերյան հորմոն

Հակամյուլլերյան հորմոնը վերարտադրողական տարիքի կնոջ օվարիալ ռեզերվի մարկեր է...

Ինսուլինը և հղիությունը

Ինսուլինը և հղիությունը

Հղիության առաջին եռամսյակում կնոջ օրգանիզմը հնարավոր է ավելի զգայուն լինի ինսուլինի հանդեպ, ինչը մեծացնում է ․․․